
Ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի գործընթացների վրա, ռեգիոնի ներկան և ապագան, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հնարավորություններն ու ընդհանուր շահերի և արժեքների վրա խարսխված միասնական ապագան մնում է մեր դիտակետում:
Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի հրավերով այսօր Երևանում ծավալուն քննարկում էր կազմակերպվել վրաց քաղաքագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության կենտրոնի (GSAC) կենտրոնի ղեկավար Գելա Վասաձեի և Ուկրաինայի բանակի, կոնվերսիայի և ապասպառազինման ուսումնասիրության կենտրոնի Կովկասյան մասնաճյուղի տնօրեն Վլադիրմիր Կոպչակի հետ: