Թուրքիան հասկանում է, որ Սիրիայի հետ բնականոն հարաբերություններից ինքն է օգտվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հալեպահայ գրող Տիգրան Գաբոյանը:
Գրողը կարծում է, որ եթե թուրք-սիրիական հաշտեցում չլինի, Ասադը ստիպված զիջումների կգնա Արևմուտքին. «Չնայած երկրաշարժին, ռուս-թուրքական հարաբերություններում զորավոր կողմը Թուրքիայինն է: Թուրքիան փախնելու տեղ չունի, ուղղությունը Արևմուտքն է, իսկ ՌԴ-ն ավելի կթուլանա»:
Սփյուռքահայ գրողը նաև նկատեց, որ Էրդողանի մայրամուտը մոտ է: