Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

ՀՀ նախագահը և Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են երկու երկրների համագործակցության հնարավորությունների խթանմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է.

«Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում: Իրականում ձեր այցելությունը ևս մեկ վկայություն է մեր դարավոր բարեկամության: Վերջին տարիներին հատկապես մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են և այդ հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունեն միջխորհրդարանական կապերը:

Երբ նայում ենք մեր երկու երկրների ներուժին, կարող ենք ասել, որ շատ անելիքներ ունենք, կարող ենք մեր տնտեսական հնարավորություններն օգտագործել երկու երկրների բարեկեցության բարձրացման համար, բայց մենք դեռևս այդ աստիճանի չենք կարողանում անել:

Համոզված եմ, որ ձեր այս այցելությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր երկու երկրների հարաբերությունները»:

Ըստ աղբյուրի՝ Մոհամմեդ Սիդիկը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ, մենք հպարտ ենք հանդիպելու Ձեզ հետ և շնորհակալություն ենք հայտնում այս ընձեռված լավ հնարավորության համար»:

Իրաքցի խորհրդարանականը շեշտել է, որ իրենց պատվիրակության կազմում ընդգրկված են իրաքյան հասարակության տարբեր շերտերի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և հույս է հայտնել, որ հաջորդ նման առիթի դեպքում պատվիրակությունում ներկայացված կլինեն նաև հայերը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրաքի և Հայաստանի համագործակցության բազմաշերտ հնարավորություններին և դրանց խթանմանը: Առանձնահատուկ շեշտվել է միջխորհրդարանական ակտիվ շփումների կարևորությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն իրենց երկրի նախագահին:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: Այս կապակցությամբ երկուստեք նշվել է, որ բաց սահմանների առկայությունը մեծապես կխթանի նաև Իրաքի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի սերտացմանն ու զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում