Ռուսաստանի Պերմ քաղաքում ՄիԳ-31 կործանիչի վթարի հետևանքով երկու օդաչուներ զոհվել են: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը`հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
Interfax գործակալությունը տեղեկացնում է, որ օդաչուների մարմիններն արդեն հայտնաբերվել են: Օդաչուներից մեկը եղել է գնդապետ, մյուսը` մայոր: Հայտնի է, որ վաղ առավոտյան ինքնաթիռը թռել է Պերմի ռազմական օդանավակայանից, սակայն 4 րոպե անց կորել ռադարների էկրանից: Մեկ ժամ անց ինքնաթիռը հայտնաբերվել է Բոլգարի գյուղի մերձակայքում:
Այս պահին հայտնի է, որ այս տեսակի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են՝ մինչև պարզ կդառնան Պերմում ինքնաթիռի կործանման պատճառները:









































