Թուրքական Samanyolu Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասի հատուկ ներկայացուցիչ Նեբիլ Շալթի հետ։
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Դավութօղլուն խոստացել է վերջ դնել Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի ապօրինի գործողություններին.
«Թուրքիան շարունակելու է միջազգային արենայում ջանքեր գործադրել՝ Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացիային վերջ դնելու ուղղությամբ։ Գազայի հատվածն ու Հորդանան գետի արևմտյան ափը գտնվում են օկուպացիայի տակ, և անհնար է այդ գործողություններն օրինական անվանել»։
Դավութօղլուն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի պետության ճանաչման հիմնախնդրին. «Իրականում դա ուշացած որոշում է։ Ինչպես և մնացած արժանի ժողովուրդները, Պաղեստինը նույնպես պետք է դառնա անկախ պետություն։ Թուրքիան դիվանագիտական առումով աջակցել, աջակցում և այսուհետ նույնպես աջակցելու է Պաղեստինին»։
Հիշեցնենք, որ «Ֆաթհ»-ի կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Շաաթի խոսքերով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանի ժամանակ 140 երկրներ պատրաստ են քվեարկել Պաղեստինի անկախության օգտին։









































