Ուկրաինան պատրաստվում է դիմել միջազգային դատարան, եթե Ռուսաստանը չհամաձայնի փոխել գազային խնդիրների շուրջ իր դիրքորոշումը: Ինչպես Коммерсант-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Կիևն արդեն նախապատրաստել է փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են արբիտրաժային դատարան հայց ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինան Մոսկվայից պահանջում է վերանայել 2009 թ. կնքված գազային պայմանագրերը, քանի որ դրանք համարում է անօրինական և Ուկրաինայի շահերին հակասող: Մեկուկես տարի ձգվող բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, իսկ վերջին շրջանում երկու երկրները գնում են բացահայտ առճակատման:









































