Երեք մարդ է տուժել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։
Այդ մասին տեղեկանում ենք ТАСС-ից: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները չեն նշվում։ Ոստիկանության աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը, դեպքի վայր են ուղարկվել շտապ օգնության խմբեր: