Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Սփյուռքին օգտագործել է պետք և ոչ թե շահագործել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Ֆրանսիայի հայկական Դիտարանի հիմնադիր

-Պարո´ն Այտապիրյան, 1999թ.-ից Հայաստան-Սփյուռք համաժողովներ են կազմակերպվում: Ի՞նչ է դա տալիսՀայաստանին և ի՞նչ է տալիս Սփյուռքին: Ի՞նչ արդյունքներ ունենքˌ բացի այն պատրանքից, որ Հայաստանն ուՍփյուռքը միասնական են :

-Պետք է ասել, որ ես Հայաստան-Սփյուռք առաջին հանդիպմանը ոչ միայն ներկա էի, այլև ծրագիրը և գաղափարը ես և իմ ընկերներն էինք փոխանցել այդ օրվա իշխանություններին: Այս գաղափարի շուրջ մենք խոսել էինք Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի հետ, բայց այն համաժողովը, որը տեղի ունեցավ, չէր համապատասխանում մեր առաջարկներին, իսկ դրանից մի քանի ամիս հետո եղավ խորհրդարանի սպանդը:

Առաջինը մենք առաջարկեցինք և Վազգեն Սարգսյանի ուշադրությանը արժանացավ, որ սփյուռքից և Հայաստանից համապատասխանաբար 30 հոգու մասնակցությամբ խուրհուրդ կազմվեր` համախմբված լավագույն անձերով: Մենք շեշտը դրել էինք որակի վրա, և ոչ թե քանակի: Այսինքն` նպատակն էր առանձնացել սփյուռքում այն լավագույն մասնագետներին, որոնք կարող էին կարծիք, տեսակետ, փորձառություն փոխանցել իրենց Հայաստանի բարեկամներին և ընկերներին բոլոր հարցերի շուրջ` քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և սոցիալական: Եվ այդ խորհուրդը պիտի դառնար վարչապետի և նախագահի խուրհուրդ տվող կառույցը: Դրա փոխարեն մենք ունեցանք 200-300 հոգանոց համագումար, որը շոու էր, համագումարի իմիտացիա: Այդտեղ մենք հասկացանք, որ սա լավ ձև չէ, որովհետև մարդիկ իրար հետևից խոսում էին, բայց չէին լսում իրար: Սակայն այդ օրը Վազգեն Սարգսյանի ճառը մեծ խանդավառություն ստեղծեց, որովհետև սեղանի վրա դրվեցին Հայաստանի խնդիրները, ու Սարգսյանն ասեց, որ մենք զինվորական պատերազմը շահեցինք և հիմա տնտեսական պատերազմը պետք է շահենք: Այդուհետ մյուս ժողովների վերաբերյալ իմ և ընկերներիս հետաքրքրությունը նվազեց, և որքան հեռվից հետևեցի, այս համաժողովները ոչինչ չբերեցին բացի այն խանդավառությունից, որ մարդիկ հավաքվում և ընկերական հանդիպումներ էին կազմակերպում:
Սրանից ավելի արդյունք ցավոք, չեն տվել այս համաժողովները: Գոնե ես տեղյակ չեմ, իսկ եթե տեղյակ չեմ, նշանակում է`շատ արդյունք չեն տվել:

-Ավանդական Սփյուռքը, վերջին տարիներին, երբ հայացքը ուղղվում է ավելի շատ Ռուսաստանի հայերի կողմը, արդյոք խորթ չի՞զգում իրեն, որ կամուրջը չկառուցվեց և առաջին պլան մղվեց ռուսական սփյուռքը, որը իր մտածողությամբ ավելի հասկանալի է այս իշխանություններին:

– Ես Ռուսատանում ձևավորված սփյուռքը պիտի կոչեմ տնտեսական սփյուռք, տնտեսական արտագաղթի արդյունքում ձևավորված, որը տարբեր է մեր ավանդական, պատմական սփյուռքից. վերջինս քաղաքական արտագաղթի արդյունք էր: Այս երկու սփյուռքները տարբեր պատմություններ ունեն: Այստեղ մեծ տարբերություն կա նոր սփյուռքի մարդկանց մոտեցումներում`համեմատած հին սփյուռքի իրենց տարեկիցների հետ: Իրենց մեկ ոտքը դեռ Հայաստանի մեջ է, իրենք ունեն իրենց բարեկամները, դպրոցական ընկերները Հայաստանում: Իրենք ավելի մոտ են Հայաստանին, քան ավանդական սփյուռքը: Այս ուղղությամբ արժի սոցիալական հետազոտություն անել:

Արևմուտքի սփյուռքը ունի դրսում անկացրած կյանքի 100 տարվա պատմություն: Ռուսիո սփյուռքը ապրում է մեկ երկրի մեջ, որը մեկ մշակույթ ու մեկ լեզու ունի, իսկ արևմուտքի սփյուռքը զանազան մշակույթների, տարբեր երկրների մեջ է ապրում: Ես մտածում եմ, որ Հայաստանի ժողովուրդը ավելի հեշտ հենց Ռուսաստանի սփյուռքի հետ է հարաբերվում: Բայց…

-Կա՞ն արդյոք հատուկ պատճառներ, որոնք պայմանավորում են Հայաստանի առավել հակվածությունը, ուղղվածությունը դեպի Ռուսաստանում ձևավորված սփյուռքը:

-Ռուսական սփյուռքը սովետական աշխարհն է, մնում ենք սովետական աշխարհի մեջ, իսկ ավանդական սփյուռքը մեծ պատուհան է դեպի ընդհանուր աշխարհը: Սովետական աշխարհը ասելով` 70 տարվա պատմությունը նկատի ունեմ: Այստեղից նայելով` սովետական աշխարհը մեկուսացված ու տարբեր աշխարհ է` իր արժեքներով, իր թերությունններով, ոստիկանական սիստեմներով: Եվ այդ սովետական սովորությունները, վատ մշակույթը այսօր շարունակվում են այդ երկրների մեջ`դժվարացնելով այդ երկրների զարգացումը, հետևաբար` այն բոլոր ազգերի, որոնք ապրում են այնտեղ: Եթե Ռուսատանը իր գազը և վառելիքը չունենար, այսօր սնանկացած երկիր պիտի լիներ, և Հայաստանը դրանց պակասի արդյունքում է, որ որոշ դժվարությունների ու նաև կախման մեջ է Ռուսաստանից:

-Ինչպիսի՞ն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների Ձեր պատկերացրած մոդելը:

-Որպեսզի կարողանան Հայաստան-Սփյուռք հարաբերությունները առաջ ընթանալ, պետք է Հայաստանի իշխանությունները իրենց տեսլականը, ծրագիրը ունենան, թե ահա մենք ուզում ենք այսպիսին Հայաստանը դարձնել: Պիտի ունենա նաև այն մարզերը, որոնք տնտեսական կդիտարկի, որոնք արժե զարգացնել: Երբ այդ ծրագիրը բացահայտվի, դրանից պիտի բխեն զանազան մասնակի ծրագրեր, որոնց շուրջ մարդիկ, մասնագետները կհամախմբվեն: Պետք է կրկին վստահություն ներշնչող իշխանավորներ ունենանք, որոնք իսկապես պիտի կարող ուժ լինեն և որոնց հետ հետաքրքիր կլինի աշխատանքներ ձեռնարկել:

-Հայաստանը և Սփյուռքը ի՞նչ ունեն իրար տալու, իրար հետ փախանակելու:

-Ուրիշ փարձառություն ձեռք բերած մարկանց կարիքը միշտ կա: Մի օրինակ բերեմ. երբ խոսում ենք կանանց մասին, երբ անտեսում են կանանց, անտեսում են բնակչության կեսին, երբ անտեսում ենք սփյուռքը, անտեսում ենք մեր ազգի մարդուժի կեսից ավելին: Նրանց օգտագործել է պետք և ոչ թե շահագործել: Հայաստանը թե´ մեր անցյալն է, թե´ ներկան և թե´ մեր ապագան ավելի, քան թե սփյուռքը: Այդ իմաստով Հայաստանի հետ շփումները մեծ բարոյական և մշակութային արժեք կարող են ունենալ, իսկ սփյուռքը պատուհան է Հայաստանի համար աշխարհի վրա: Մյուս ազգերը, որոնք մեծ սփյուռք ունեն`չինացիները, հնդիկները և այլն, շատ լավ գիտեն օգտագործել իրենց սփյուռքը, և շատ ջանքեր են թափում այդ պետությունները, որ սփյուռքի լավագույն անձինք վերադառնան հայրենիք:
Մեր կրակը վառելու համար մի քանի լուցկիներ են պետք, բայց դրանք չպետք է շատ ուշանան:

-Շատ է խոսվում, որ մասնագետների կարիք կա Հայաստանում, սփյուռքը կարո՞ղ է կադրերով օգնել Հայաստանին:

-Եթե Հայաստանում լինեի, ես նախ կդիմեի այն մասնագետներին, որոնք 20 տարի առաջ մեկնել են, որպեսզի կարողանային օգնել Հայաստանին: Քանի որ իրենք ուսանել են Հայաստանում և փորձառություն են ստացել արևմուտքում, նրանք կարող են օգնել Հայաստանին: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա լավ ծրագրերի առաջարկման դեպքում նրանք պատրաստ են գալու: Ես Շուշիում արհեստագիտական դպրոց եմ հիմնում: Այդ ծրագիրը արժի շատ մեծ գումար. շինարարական արհեստների մասնագետներ պիտի պատրաստենք: Եվ ամբողջը մենք ենք տրամադրել: Այդ ծրագրի նյութականը իմ ընտանեկիցն է տրամադրել: Ես ցանկացա, որ Ֆրանսայի և Հայաստանի Հիմնադրամի ճանապարհներով գնա հովանավորությունը, բայց որոշեցի այդ ծրագիրը ինքս առաջնորդեմ, որպեսզի լրիվ տեղ հասնի, որ Ֆրանսիայում այդպիսի դպրոցների մոդելը օգտագործվի և փոխանցվի Հայաստան: Փորձը ինքնին շատ հետաքրքիր է, և օգտակար, երբ 150 առաջին երիտասարդները ավարտեն և կարողանան աշխատել Արցախում:

Առհասարակ աշխարհում, իսկ արևմուտքում հատկապես, կան մարդիկ, ովքեր ավելի մեծ նպատակների են մղվում, միայն դրամ հավաքել, ուտել-խմելը չի: Պատրաստ են լուրջ ձեռնարկումների մղվել:

Ես հոգնել եմ կարգախոսներից, դրանց միտքն է կարևոր: Կարգախոսներով այլևս չենք կարող գոհանալ: Հարկ է հստակեցնել, թե ինչ պիտի կոնկրետ կերպով լինի, և արդյոք մարդիկ պատրա՞ստ են միասին աշխատելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում