Սիդնեյի արևմուտքում տղամարդը պատանդ է վերցրել իր դստերը այդ քաղաքի ընտանեկան հարցերով դատարանում: 50-ամյա տղամարդն ասել է, որ ուսապարկում ռումբ կա: Նա քիչ առաջ կոտրել է սենյակի պատուհանը, որտեղ գտնվում է իր դստեր հետ, նետել է հեռախոս, որով ոստիկանները փորձում են կապվել նրա հետ: The Daily Telegraph-ի փոխանցմամբ` տղամարդն անընդհատ բղավում է, թե իրեն չի հուզում, որ կմահանա:
Արդեն մի քանի ժամ շարունակ հատուկ հոգեբան ոստիկանները բանակցություններ են վարում նրա հետ: Կան տեղեկություններ, որ տղամարդն ինչ-որ պահանջներ է առաջ քաշել, սակայն ոստիկանությունը չի խոսում դրանց մասին։ Ինչպես ենթադրում են լրագրողները, դա այն գործի մասին է, որը գտնվում է հենց այդ դատարանում: Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը:






































