Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍ նախարարները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին առանձնահատուկ կարևորել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: Նա վստահություն է հայտնել, որ ստորագրվող հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը: Վրաստանի կրթության և գիտության նախարարը կարևորել է նաև համագործակցությունն աստղաֆիզիկայի բնագավառում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով նա առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների աջակցության և արդյունավետ համագործակցության համար: Նա ԿԳՄՍ նախարարության կողմից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել՝ Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների՝ հայերենի դասագրքերով ապահովման, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ատեստավորման ընթացակարգերում համագործակցության աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Համագործակցելով Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ՝ շուրջ 18000 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Թբիլիսի՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներին փոխանցելու համար:

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ իրականացնելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ու դասվարների մասնագիտական վերապատրաստում:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա առաջարկել է ընդլայնել համագործակցության շրջանակն՝ ընդգրկելով նաև ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ և կրթագիտական կառույցներ:

Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին և առաջարկել դիտարկել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը: Նշվել է, որ փորձի փոխանակումը պետք է իրականացվի հանրակրթության չափորոշիչների և կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման և ուսուցիչների կարողությունների հզորացման շրջանակում:

Երկուստեք կարևորվել է նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է ընդլայնել Էրազմուս+ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացմանը և կայուն զարգացման ապահովմանը:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև զարգացնել փոխգործակցությունը գիտության ոլորտում՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, որը հնարավոր է դիտարկել նաև Horizon Europe ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Միխեիլ Չխենկելին ստորագրել են «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր: Փաստաթղթով նախանշվում են համագործակցության զարգացման ուղղությունները, նախատեսվում է նաև փոխանակման ձևաչափով կրթաթոշակային տեղերի ծրագիր:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիին հրավիրել է Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում