Հետխորհրդային տարածքում որոշվում է նոր աշխարհակարգի ճարտարապետությունը, պետք է բալանսավորված քաղաքականություն և այնպես անենք ոտատակ չընկնենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի մոտ տպավորություն է` Հայաստանում այսօր վարվում է զուտ վիրավորվածի քաղաքականություն. «Հայաստանը երկու ուղերձ պետք է հղի, որ չի դառնա Ուկրաինա Արևմուտքի համար, Բելառուս` ՌԴ-ի համար»: