«Հրապարակ»-ը գրում է, որ սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանում հերթական սեռական բռնությունն է կիրառվել։ 17-ամյա անչափահաս աղջկան՝ Լ. Ն.–ին բռնաբարել են 17-ամյա երեք երիտասարդներ, որոնցից մեկը, ըստ լուրերի, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է։
«Մեզ հետ հեռախոսազրույցում քաղաքապետը հերքեց, որ իր որդին դրան մասնակից է եղել։ «Ավելին, նման դեպք մեր քաղաքում չի եղել»,–հավաստիացրեց նա։ Այնուամենայնիվ, ոստիկանությունում հաստատեցին լուրը և ասացին, որ փաստի առնչությամբ ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան, նախաքննություն է ընթանում։ Նշանակվել են փորձաքննություններ: ՀՀ ՔՕ 138 հոդվածով (բռնաբարություն) գործ է հարուցվել»,- գրում է թերթը:








































