Wednesday, 18 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Շոլցը դրական ազդակ ուղարկեց, բայց արևմուտքը նաև հստակեցնում է՝ ինչ է կարելի և ինչ չի կարելի ակնկալել իրենից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանն ու ղարաբաղյան խնդրին, աննախադեպ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջության, նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Կանցլեր Շոլցը հայտարարել է, որ տարածքային ամբողջության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքները դիտարկում են հավասարազոր:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-մասնավորապես  հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Շոլցի հայտարարությունները կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել.«Մի կողմից նա  փորձում է շարունակականություն մտցնել զարգացումների մեջ, այսինքն՝ պնդել այն նույն սկզբունքները, որոնք առկա էին Մինսկի խմբի գործունեության մեջ։ Սա շատ դրական է՝ այն առումով, որ հնարավոր չէ միայն 44 օրյա պատերազմի պատճառով մոռանալ այն ամբողջ աշխատանքը, ինչ կատարվել է հակամարտության հաղթահարման համար մինչև 2020 թվականը։ Մյուս կողմից, իմ կարծիքով, արևմուտքի ներկայացուցիչները՝ այդ թվում նաև Շոլցը, տեսնում են, որ եթե այսօր մասնատենք հայ-ադրբեջանական հակամարտությունը մի քանի բաղադրիչների, այդ բաղադրիչներից մեկը, այսինքն՝ այն, ինչ վերաբերում է արցախահայության ապագային, այստեղ նախաձեռնությունը միանշանակ անցնում է Ռուսաստանի ձեռքը։ Այն բանակցությունները, որոնք կարծես թե  սկսվում են Ռուսաստանի աջակցությամբ որպես հիմք չեն վերցնում միջազգային իրավունքի որևէ սկզբունք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի խոսքերով՝ այնտեղ խնդիրները լուծվում են միայն շահի հիման վրա.«Եվ որպես ուղերձ արևմուտքը հայ հասարակությանը փորձում է հաղորդել, որ կա նաև այլ մոտեցում, որը, ինչպես նշեցի, հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Դա չի նշանակում, որ արևմուտքը պատրաստ է գնալ ինչ-որ լուրջ քայլերի, որպեսզի միջազգային իրավունքի ու միջազգային  հարաբերությունները սկզբունքներն իրացվեն այստեղ։ Ամեն դեպքում, մենք պետք է գիտակցենք, որ դա առաջին հերթին հայության պարտականությունն է։ Այսինքն՝ պետք է շնորհակալ լինել այն հայտարարությունների համար, որոնք արվում են արևմուտքի առաջնորդների կողմից, բայց նաև հաշվարկել մեր հնարավորությունները՝ անելով այն, ինչ այսօր կարող ենք անել։Հայաստանը բավականին բարդ խնդիրների առաջ է կանգնած։ Կարծում եմ՝ Փաշինյանի ու Շոկցի հանդիպումն այդ մասին վկայում է։ Այսինքն՝ շատ հստակ քաղաքականություն պետք է իրականացնել, որպեսզի մենք մի կողմից լիովին չհրաժարվենք այն սկզբունքներից, որոնք պետք է որ դրված լինեն Արցախի հարցի կարգավորման համար, մյուս կողմից՝ լինենք հնարավորինս պրագմատիկ, սխալ որոշումներ ու սխալ քայլեր չանենք»։

Հետաքրքրվեցինք, նմանատիպ հայտարարություններին ինչքանո՞վ է նպաստել Երևանի վերջին շրջանի քաղաքականությունը՝ այդ թվում նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշումը, ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին։ Հարցին արդյոք արևմուտքից եկող այս հայտարարությունները դրական ազդակ են Հայաստանի քաղաքականությանը, մեր զրուցակիցն ասաց.«Ազդակներն իսկապես դրական են։ Դրանք նաև հստակեցնում են, թե կոնկրետ ինչ կարելի է ակնկալել արևմուտքից և ինչ հնարավոր չէ ակնկալել։ Ինչպես նշեցի, պետք է հստակ հաշվարկ կատարել, թե գործընթացների վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ այն քայլերը, որոնք մենք տեսնում ենք արևմուտքի ու միջազգային հանրության կողմից։ Եվ դրանք պետք է համադրենք  այն սպառնալիքների հետ, որոնք կան հողի վրա։ Այդ հաշվարկը ճիշտ կատարելու պատասխանատվությունը միայն Հայաստանինն է։ Մեզ կարող են տարբեր բաներ առաջարկել, բայց դա չի նշանակում, որ այդ առաջարկների կատարման համար պատասխանատվությունը վերցնում է մեկ այլ երկիր կամ ուժ։ Դա  ամեն դեպքում պետք է լինի մեր հաշվարկն ու մեր պատասխանատվությունը»։

Արդյոք արևմուտքի առաջնորդների հայտարարությունները Ալիևի վրա որևէ ազդեցություն ունենում են, դիտարկմանն ի պատասխան, Բորիս Նավասարդյանն արձագանքեց.«Ալիևը նույնպես հաշվարկելու խնդիր ունի, թե իր ցանկություններն ու այսօրվա առավելություններն իրացնելով՝ ինքն ինչ խնդիրներ է առաջացնում իր համար։ Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ հակամարտության վերջնական լուծումը կախված է Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսության արդյունավետությունից,այդ երկխոսությունը նաև շատ կարևոր  է, որ և՛ Ադրբեջանը և՛ Հայաստանը կարողանան այն հաշվարկը կատարել, որը բխում է թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի շահերից ու գնան այդ ճանապարհով։Եթե մենք առանձին, իրարից անկախ հարաբերություններ փորձենք ձևավորել երրորդ կողմերի հետ՝ չհամադրելով երկու երկրների քաղաքականությունը, հակամարտության լուծումն անհնարին է դառնալու։ Այս աշխարհի տարբեր կարևոր կենտրոններից եկող ազդակները հնարավորինս պետք է հիմք դառնան Բաքվի ու Երևանի արդյունավետ  երկխոսության համար»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում