Monday, 13 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

Աշխարհի լավագույն համալսարանները. առաջատարը Քեմբրիջն է

Համաձայն QS ընկերության պատրաստած զեկույցի` Քեմբրիջի համալսարանը երկրորդ տարին շարունակ գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարկանիշն ունեցող համալսարանների ցուցակը: 2-րդ տեղում է մինչև 2010թ.-ը 6 տարի ցուցակը գլխավորած Հարվարդը, իսկ երրորդը Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է:

Աշխարհահռչակ մեկ այլ համալսարան` Օքսֆորդը, անցած տարվա համեմատ մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերն ու այժմ ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, առաջին 20 ամենաբարձր վարկանիշն ունեցող համալսարաններից 13-ը ամերիկյան և 5-ը բրիտանական են: 17-րդ տեղում է կանադական McGill-ը, իսկ 18-րդը Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտն է Ցյուրիխում:

Ասիական համալսարաններն այս ցուցակում նույնպես շատ բարձր վարկանիշ ունեն: Հոնգ-Կոնգի համալսարանը 22-րդն է, ճապոնական մի համալսարան` 25-րդը, իսկ Սինգապուրի ազգային համալսարանը 26-րդ տեղն է զբաղեցնում:

Առաջին անգամ աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող 200 համալսարանների ցանկում հայտնվել է արաբական բարձրագույն ուսումնական հաստատություն` Սաուդյան Արաբիայի թագավորական համալսարանը:

Ընդհանուր ցուցակում աշխարհի 300 համալսարանների անուններ են:

Համալսարանների վարկանիշային ցուցակը կազմվել է ըստ մի քանի չափանիշների՝ բուհի հեղինակությունն ակադեմիական միջավայրում, մամուլում համալսարանի հիշատակման հաճախականությունը, շրջանավարտների հետագա հաջողություններն իրենց կարիերայում, օտարերկրյա դասախոսների և ուսանողների քանակը, ուսանողների և դասախոսների քանակի հարաբերակցությունը:

Ինչ վերաբերում է ուսման վարձերին, ապա Քեմբրիջի համալսարանում բակալավրիատում սովորելու համար ուսման վարձը 4-6 հազար դոլար է, մագիստրոսական կրթությունն արժե 14-16 հազար դոլար, իսկ Հարվարդում բակալավրում սովորելու համար պետք է վճարել տարեկան 36-38 հազար դոլար, իսկ մագիստրատուրայում` 38-40 հազար: Ընդ որում՝ Հարվարդում նման գումարներով կրթություն կարող են ստանալ միայն ԱՄՆ քաղաքացիները, իսկ օտարերկրացիների համար կրթությունն ավելի թանկ արժե:

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում