Եվրոպայի մարդու իրավունքների խորհուրդը պահանջել է Լիտվայից, Լեհաստանից և Ռումինիայից զեկույց ներկայացնել իրենց տարածքներում ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայության գաղտնի բանտերի գոյության մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը՝ հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Վնասը, որ հասցվել է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգին, կարող է չեզոքացվել միայն ողջ ճշմարտությունը բացահայտելուց հետո»,- ասել է Համարբերգը:
Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման տարիներին բացահայտվել էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնի բանտեր է ունեցել Եվրոպայի տարածքում, ինչն արգելված է ինչպես տեղական, այնպես էլ եվրոպական օրենսդրությամբ:









































