Մոտակա ամիսներին տնտեսական աճի տեմպը կնվազի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:
Տնտեսագետի խոսքով` տնտեսական աճը չի նշանակում, որ շարքային քաղաքացին զգալու է դա. «ՏՏ ոլորտում մի շարք ամերիկյան ընկերություններ ՌԴ-ից տեղափոխվել են Հայաստան: ՏՏ ոլորտը նպաստում է, որպեսզի արձանագրվի աճ»:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ ռուսական տնտեսության համար տուրբուլենտ տարի է լինելու, այն մի քանի ձևով ազդելու է Հայաստանի տնտեսության վրա: