
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ռումինիայի միջոցով Մոլդովային գազ մատակարարելու նախագծին. այս մասին հայտնել է Բաքու այցելած Ռումինիայի պատգամավորների պալատի խոսնակ Մարչել Չոլակուն։
Ըստ ռումինացի պաշտոնյայի՝ Ռումինան 1 մլրդ խմ գազ կգնի Ադրբեջանից. «Ես առաջարկել եմ, որ այդ պայմանագրով մենք օգնենք նաև Մոլդովայի Հանրապետությանը, և նախագահ Ալիևը աջակցեց առաջարկին»։
Ռումինացի պաշտոնյան նշել է. «Ռումինիան բացառիկ հնարավորություն ունի դառնալ Եվրամիության դարպասն Ադրբեջանից եկող գազի և էներգիայի համար»։