Պուտինի պլանը ձախողվեց․ լեռը մուկ ծնեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԺԿ ղեկավար Լևոն Շիրինյանը:
Շիրինյանի խոսքով՝ Պուտինի միջուկային շանտաժը չի անցնելու․ «Ռուսաստանը կարող է տրոհվել, ինչպես հռոմեական կայսրությունը: Վրաստանը և Արցախը Արևմուտքի համար Ուկրաինա չեն: Թագավորի տղան մատը ծծեց․ Ռուսաստանը ընկավ անդունդը: Ռուսաստանը քծնում է թուրքական աշխարհին, մերձենում է, որ հայությունը փուռը գնա: Ռուսաստանը հայ ժողովրդին «փրկելուց» միշտ երեք օր ուշանում է: Պուտլերը խրված է, Հայաստանը հրաշալի հնարավորության մեջ է հայտնվել»: