«Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին փլուզվեցին, սա չափազանց կարևոր է»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խոսեց նաև Լաչինի միջանցքի մասին. «Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը սահմանված դատարանի կողմից՝ պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել օրինակ իշխանության ամենաբարձր օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»:










































