Friday, 26 06 2026
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը

ՌԴ-ում ուզում են քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը. Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Մոսկվան

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ, Պետդումայի համանուն խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը երկու օր առաջ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Նա նախ կոչ է արել ՌԴ քաղաքացիներին չայցելել Թուրքիա, քանի որ երկրաշարժը այդ երկրում կարող է կրկնվել, ապա հավելել է. «Մեր կուսակցությունը պատրաստվում է Պետական դումայում նախաձեռնել օրինագիծ, որով կպատժվեն բոլոր նրանք, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել են Ֆրանսիայում: Նրանք, ովքեր չեն ընդունում հայերի ցեղասպանությունը, կենթարկվեն այս կամ այն պատժի: Կարծում եմ՝ դա սառը ցնցուղ կլինի նրանց համար, որոնք մոռանալով սեփական պատմությունը, երբ խաղաղ բնակիչների էին ոչնչացնում, փորձում են անցյալի տարրերը դարձնել ներկա: Թուրքիան իրեն դրսևորել է որպես միջազգային ահաբեկչության հանցակից և ամբողջ աշխարհը պետք է որոշակի հետևություններ անի»:

Այս առնչությամբ, ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Որպես հայ ինձ չի կարող այս նախաձեռնությունը չոգևորել, բայց որպես հասարակական ու քաղաքական ոլորտների հետ առնչվող քաղաքացի կուզենայի տեսնել, թե այդ հայտարարությունն ինչ ընթացք է ունենալու: Իհարկե, հասկանալի է, որ սա կապված է այսօր Թուրքիայի ներքին պրոցեսների հետ, բայց պետք է հասկանալ, թե դա ինչ կապ է, որ չկրկնենք մեր սխալները: Հիմա պետք է ուշադրությամբ հետևել, թե այս նախաձեռնությունն ինչ ընթացք է ստանալու: Քանի որ այդ հայտարարությունը երկու օր առաջ է կատարվել, դեռ շատ բան պարզ չի: Այստեղ մեծ հարցականներ կան:

Սա կարող է համարվել որպես հրապուրիչ մի փաստ, եթե հաշվի չառնենք այն կոնտեքստը, որում դա արվում է: Արդյոք Թուրքիան թուլացած վիճակում է և սա իրավիճակային հայտարարություն է, այն էլ ոչ ամենահզոր կուսակցության կողմից: Եթե սա նոր քաղաքականություն է, համակարգային ինչ-որ դիրքորոշում է, դա ուրիշ բան է: Ես կարծում եմ՝ ամեն ինչ պարզ կլինի մոտակա օրերին»:

Ռուբեն Կիրակոսյանը հիշեցրեց, որ փետրվարի 22-ին սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի մեծ ելույթը, որը շատ կարևոր է լինելու. «Հույս ունենք, որ այդ ելույթում նաև Կովկասյան խնդիրների մասին նոր դիրքորոշումներ կլսենք: Միգուցե այս հայտարարությունը հատուկ Պուտինի երլույթի նախաշեմին է արվել և այստեղ որոշակի կապ կա, մոտակա օրերին ամեն ինչ պարզ կլինի»:

Նա նկատեց, որ Ռուսաստանի հայկական համայնքում, իհարկե, դրական են վերաբերվում այդ հայտարարությանը, բայց սպասողական վիճակում են՝ կապված հետագա զարգացումների հետ. «Մեր պատմական փորձը ստիպում է զգուշավորություն ցուցաբերել և սպասել, թե սա ինչի է բերելու», – ասաց Կիրակոսյանը: Հարցին, թե արդյոք սա ավելի շատ արտաքին քաղաքական դիվիդենտներ շահելուն չէ ուղղված, հայ փաստաբանը պատասխանեց. «Միգուցե դա կապված է նրա հետ, որ հիմա Հայաստանը ակտիվորեն ուզում է ԵՄ դիտորդներին տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին: Կամ միգուցե Ռուսաստանն ուզում է ևս մեկ անգամ շեշտել, հայտարարել, որ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որ ինչ-որ ձևով ուզում է աջակցել Հայաստանին, որ սա Ռուսաստանի հոգատար վերաբերմունքն է: Կարող է սա նաև կապ ունենալ նրա հետ, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ է նկատվում: Հարցերը շատ են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում