Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը կաուչուկի շուրջ տարաձայնությունների պատճառով

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ սինթետիկ կաուչուկի մատակարարման արգելքի հարցում անհամաձայնությունների պատճառով: Այդ մասին տեղեկանում Է Politico պարբերականից:

«ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության չեն հասել պատժամիջոցների հաջորդ փաթեթի շուրջ: Վիճելի հարցերից մեկը սինթետիկ կաուչուկն է, որը Եվրահանձնաժողովը ցանկանում է ներառել պատժամիջոցների ցանկում», – գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթեր։

Հրատարակությունը նշում է, որ սինթետիկ կաուչուկի արդյունաբերությունը տարեկան միլիարդավոր դոլարների եկամուտ է բերում Ռուսաստանին: Օրինակ՝ 2021 թ.-ին ՌԴ-ն արտահանել է գրեթե 2 միլիարդ դոլար արժողությամբ սինթետիկ կաուչուկ, որից 700 միլիոն դոլարի՝ ԵՄ երկրներ:

Նշվում է, որ Իտալիան և Գերմանիան դեմ են սինթետիկ կաուչուկի ներմուծման արգելքին, մինչդեռ Լեհաստանը կողմ է: ԵՄ-ում ավելի վաղ հաղորդել էին, որ պլանավորում են փետրվարի վերջին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 10-րդ փաթեթը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այն կներառի նոր արգելքներ առևտրի բնագավառում և լրացուցիչ վերահսկողություն տեխնոլոգիաների՝ Ռուսաստան արտահանման նկատմամբ։ Նա այս փաթեթը գնահատել է 11 միլիարդ եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում