Վերջապես ստանձնում ենք և մեր ձեռքն ենք վերցնում մեր ճակատագրի հետ կապված ուղիղ բանակցությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ` վերջապես Հայաստանը իր ձեռքն է վերցնում իրողությունները. «Երկխոսությունը չի նշանակում հաշտություն: Պետական ինստիտուտների խնդիրն է փոխգործակցել բոլոր հնարավոր սուբյեկտների հետ: Ժամանակն է` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ենթակառուցվածքները բացվեն: Միրզոյանը Թուրքիայում նոր միտք շրջանառեց. դե ֆակտո կարող ենք համարել, որ հայ-թուրքական սահմանը բացվեց»: