Ակնհայտ է, որ կա նպատակ տարածաշրջանում իրավիճակը որոշակիացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Նրա խոսքով` թե Ուկրաինայի, թե ՀՀ-ի պարագայում Արևմուտքը այն դիրքորոշմանն է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի:
Քաղաքագետը նաև կարծում է, որ միջազգային դատարանում Լաչինի հարցի քննարկումը Ադրբեջանի ագրեսիվ խոսույթը որոշակիորեն սահմանափակել է. «Ադրբեջանը դարձել է զգուշավոր, առջևում կա վճիռ, որը կսրբագրի նրա քաղաքականությունը: ԵՄ առաքելությունը ևս Ադրբեջանին զսպում է: Եթե Ալիևը արկածախնդիր մտադրություն ունի, ապա այդ քայլերը կանի մինչև ԵՄ առաքելության տեղակայումը: Եթե Ալիևը մինչև այս պահը չի գնացել արկածախնդրության, կասկածում եմ, որ դա կանի ԵՄ առաքելության տեղակայումից հետո»:








































