Friday, 26 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար

Երևանյան մայթերի շուրջ 40%-ն այսուհետ ազատ կլինի հետիոտնի համար

Երևանի ավագանին այս տարվա առաջին նիստում որոշել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրել Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներին՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության շինության և փոխադրամիջոցի մասով:

Արտոնությունը տրամադրվել է 1739 քաղաքացու, որից 532-ը՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 6-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ, 1202-ը՝ զոհվածների ընտանիքների անդամներ: Նշված անձինք ազատվել են 2021-2022 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունների և տույժի վճարումից՝ 9,531,611.0 (ինը միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր տասնմեկ) ՀՀ դրամի չափով:

Երևանյան մայթերի շուրջ 40%-ն այսուհետ ազատ կլինի հետիոտնի համար. Երևանի ավագանին սահմանեց բացօթյա սրճարանների կազմակերպմանը վերաբերող մի շարք պահանջներ, որոնք հստակ նախատեսում են մայթերի օգտագործման առավելագույն չափերը, օգտագործվող նյութերն ու կիրառվող գույները։ Բացի այդ, բացօթյա սրճարանների թույլտվություններն այսուհետ տրվելու են ոչ միայն ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը), այլև ձմեռային սեզոնի համար՝ (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը) ներառյալ։

Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից տրվող հանրային սննդի, ալկոհոլի և ծխախոտի վաճառքի թույլտվությունների դիմումներն այսուհետ կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով dimum.yerevan.am կայքի միջոցով։ Առևտրի և ծառայությունների ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող թույլտվությունների թվայնացման գործընթացը լինելու է շարունակական։

Համայնքային բյուջեից շուրջ 6 մլրդ 102 մլն դրամ կհատկացվի համայնքային ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանները նոր շարժակազմով համալրելու նպատակով: Ավագանու որոշմամբ գումարը կուղղվի «Zhong Tong» մակնիշի 150 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ձեռքբերմանը:

Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն այսուհետ կկրի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անունը, Նորքի 7-րդ փողոցն անվանակոչվեց հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն էլ՝ հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անուններով: Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 15-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում