Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երևանը մատնացույց է անում բուն խնդիրը. խաղաղության թափուր երաշխավորությունը

Մենք կողմ ենք, որպեսզի ստեղծվի երաշխավորի ինստիտուտ, հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղարը, լրագրողների հետ խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին: Որքանո՞վ է իրատեսական երաշխավորի ինստիտուտի ստեղծումը, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ միակ «երաշխավորված» բանը կարծես թե տեղի ունեցող համաշխարհային պատերազմն է՝ մի տեղ ուղիղ, մեկ այլ տեղ հիբրիդային իմաստով: Ո՞վ կարող է այդ պայմաններում երաշխավորել այս կամ այն խաղաղության պայմանագրի իրագործումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպիսին էլ լինի այդ պայմանագրի բովանդակությունը: Ներկայիս աշխարհում չկա կառույց կամ տերություն, որն ի վիճակի է լինել այդպիսի երաշխավոր: Երաշխավորի ինստիտուտ կարող է աշխատել, եթե Կովկասում լինի մեկ գերտերություն, կամ, եթե Կովկասում անմիջական շահեր հետապնդող գերտերությունները գան մեկ համաձայնության և այդ համաձայնության իրագործման ձևաչափի ստեղծման, կամ եղած ձևաչափերի վերագործարկման: Ներկայումս իրադրությունը միանգամայն հեռու է այդօրինակ հեռանկարից: Ավելին, գործնականում հեռու է եղել միշտ, պարզապես այդ «հեռավորությունը» խորքային էր, այսպես ասած լատենտ, այն չէր արտահայտվում հրապարակային մակարդակում:

Գործնական հողի վրա սակայն դերակատարները հեռանում էին միմյանցից, Ռուսաստանը պատրաստվում էր Արևմուտքի հետ անցել բեվեռային, ոչ թե գործընկերային հարաբերության, Արևմուտքն էլ բնականաբար ձեռնամուխ էր լինում Ռուսաստանի բոլոր գոտիներում Մոսկվային թուլացնելու քաղաքականության: 2014 թվականից այդ քաղաքականությունների բախումը ըստ էության սկսել է ստանալ ինտենսիվ ֆիզիկական բնույթ, իսկ այսօր արդեն տեսնում ենք այն, ինչ կատարվում է Ուկրաինայում: Սա բոլորովին չի նշանակում բացարձակություն, որովհետև այդ պատերազմով կամ դիմակայությամբ հանդերձ, ԱՄՆ ու Ռուսաստանը, նաև այլ դերակատարներ, ունեն նաև միմյանց հետ շփումների, հարաբերության մեխանիզմներ, տիրույթներ, որտեղ պատրաստ են առնվազն խոսել միմյանց հետ: Բայց, պատրաստ լինել շփվել կամ խոսել, դեռ չի նշանակում պատրաստ լինել երաշխավորել որևէ բան:

Ի վերջո, սա է այսօր միջազգային հարաբերություններում առկա խորքային ճգնաժամի առանցքային պարագաներից մեկը՝ որևէ երաշխիքի բացակայությունը: Անգամ միջուկային զենքի գործադրման հարցում այսօր նկատվում է երաշխիքային լուրջ տատանում, որքան էլ այն դիտարկենք զուտ հրապարակային երևույթ: Ըստ այդմ հասկանալի է, որ մնացյալ հարցերում միանգամայն ավելորդ է խոսել երաշխավորի ինստիտուտի իրատեսականության մասին: Երևանն անկասկած լավ է պատկերացնում այդ հանգամանքը և խնդրի շեշտադրումը թերևս ունի փաստարկային նպատակ՝ միջազգային դերակատարներին հաասկանալիորեն փաստարկել, որ Հայաստանը որևէ կերպ դեմ չէ խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական աշխատանքի, սակայն դեմ է այդ աշխատանքը «օդում կախված» թողնելուն, ինչը խաղաղության փոխարեն ավելի մոտեցնելու է իրավիճակը պատերազմի, քանի դեռ այդ երևույթն է միջազգային հարաբերությունների ամենաերաշխավորված գործակցով հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում