Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախկին խորհրդական Հոջաթոլիսլամ Սամարին, իրանական Fars գործակալության հետ ունեցած հարցազրույցում անդրադառնալով վերջին օրերին Իրանի կառավարության անձնակազմի ոև երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի միջև եղած հանդիպմանը, հայտարարել է, որ Այաթոլլահ Խամենեին կառավարությանը հորդորել է իրագործել ընտրապայքարի ընթացքում հնչեցրած խոստումներն ու լոզունգները:
Ըստ Հոջաթոլիսլամ Սամարի՝ Այաթոլլահ Խամենեիի հորդորանքները ոչ թե զգուշացում, այլ կառավարության ներկայացրած վերջնագիր են եղել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի առաջնորդը կառավարությանը հորդորել էր. «Ավելի լավ է հնչեցրած խոստումների իրագործման շուրջ լուրջ աշխատանք կատարել, ոչ թե զբաղվել նախաիսլամական Իրանի պատմությամբ»։











































