Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Վոլոդինի շուրթերով Մոսկվան սպառնում է Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին

Ռուսաստանի Պետդումայի ստորին պալատի նախագահ Վոլոդինը Մոսկվայում հանդիպելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին, արել է հայտարարություններ, որոնք պարունակում են ակնառու սպառնալիք: «Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով կառաջնորդվենք և մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը: Եվրախորհրդարանին դիմելուց և այս մարմնին ինչ-որ հարցերի լուծմանը ներգրավելուց առաջ պետք է պատասխանեն՝ առհասարակ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա», հայտարարել է Վոլոդինը, ասելով, թե եվրակառույցներին ներգրավել ցանկացողները պետք է տասն անգամ մտածեն, թե ինչով կավարտվի դա, հաշվի առնելով Ուկրաինայի, հարավսլավիայի եւ այլ օրինակներ: է 10 անգամ մտածեն և կշռադատեն, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ հաշվի առնելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը։ «Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,-ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Ու՞մ է սպառնում նա այդ հետևանքով: Եվրախորհրդարանն, ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ ընդունել էր բանաձև, կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ:Նաև օրերս ներկայացվել էր բանաձևի նոր նախագիծ, որով դարձյալ դատապարտվում էր ադրբեջանական հարձակումը, կոչ է արվում ապաշրջափակել Արցախը, դուրս գալ Հայաստանի տարածքից: Միևնույն ժամանակ, կա Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշումը: Դրան զուգահեռ, կա նաև Եվրամիության սերտ գործակցությունը Բաքվի հետ՝ էներգետիկ հարցերում: Ի դեպ, փորձագիտական կարծիք կա, որ Բաքուն կարող է իր գազը ավելի շատ վաճառել Եվրոպա, դրա դիմաց ստանալ ռուսական գազ: Կլինի այդ մեխանիզմը, թե ոչ, վաղ է ասել, բայց որ կա ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համաձայնագրերի 2022 թվականի արդեն երկու հնչեղ օրինակ, ակնհայտ է: Եվ ուրեմն, Եվրոպայի ուղղությամբ աշխատանքի համար ու՞մ է սպառնում Վոլոդինը, Հայաստանի՞ն, թե՞ Բաքվին, եթե հաշվի առնենք, որ Բաքուն է ըստ էության բացել Եվրամիության ներգրավվածության ճանապարհը, ոչ թե Երևանը:

Ի վերջո, ո՞վ է մերժել Ռուսաստանի պլանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասով, որտեղ եղել է Արցախի կարգավիճակի հարցը անորոշ հեռանկարի թողնելու արձանագրում: Ադրբեջանը: Երևանը դրան տվել է իր համաձայնությունը: Ադրբեջանը մերժել է, ինչը գործնականում բացել է ԵՄ ներգրավվածության ճանապարհ, քանի որ Բաքուն այդ ներգրավվածությունից ստացել է նաև ավելի նպատակահարմար առաջարկ, ինչի մասին Հայաստանի վարչապետն ակնարկել է «նշաձողն իջեցնելու» վերաբերյալ հայտնի ելույթում: Բաքուն է, որ անում է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը դուրս բերի եռակողմ հայտարարություններից, մասնավորապես նոյեմբերի 9-ից, քանի որ 44-օրյա պատերազմից հետո այդ եռակողմ փաստաթղթերում է, որ Բաքուն ունի Լեռնային Ղարաբաղի գոյությունը ճանաչող ստորագրություն: Երևանն այդ գործընթացում պարզապես փորձում է ապահովագրել հայկական շահը հնարավոր տրանսֆորմացիայի պարագայում, ըստ այդմ ձգտում Բաքվից հետ չմնալ եվրոպական ուղղությամբ աշխատանքում, այն դեպքի համար, երբ ռուսական մոդերատորական ձևաչափը կհայտնվի լիակատար ճգնաժամում: Ի վերջո, այդ ձևաչափը պահպանելու խնդիրը Հայաստանինը չէ, որովհետև Հայաստանի համար դա իր ուժերից վեր խնդիր է: Եթե այդ խնդիրը չի կարող լուծել Մոսկվան, ապա Երևանը որևէ կերպ չունի այդտեղ լուծում ապահովելու հնարավորություն:

Այդպիսով, Վոլոդինն ու՞մ է սպառնում, Հայաստանի՞ն, որն ընդամենը փորձում է Ռուսաստանի անարդյունավետության պայմաններում գտնել Հայաստան-Արցախ անվտանգության և շահերի պաշտպանության, իրավունքների օրակարգայնացման հավելյալ մեխանիզմներ, թե՞ Ադրբեջանին, որը գործնականում հետևողականորեն տորպեդահարում է Վոլոդինի ասած եռակողմ ձևաչափը, փաստացի «ման ածելով» ՌԴ «քթից բռնած»՝  օգտվելով այն հանգամանքից, որ ուկրաինական պատերազմի խնդիրները բարձրացրել են Թուրքիայի և Ադրբեջանի նշանակությունը թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար, իսկ Արևմուտքն էլ բնականաբար պատրաստ է խրախուսել իրավիճակը ՌԴ վերահսկողությունից դուրս բերելու Բաքվի ցանկացած գործողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում