Թուրք վերլուծաբանները երկրաշարժի տնտեսական վնասը գնահատել են 84 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 10%-ը, գրում է Bloomberg-ը։
Այդ գումարի հիմնական մասնաբաժինը՝ շուրջ 70 միլիարդ դոլարը, բնակարանների կորուստն է: Ենթակառուցվածքներին հասցված վնասի և ազգային եկամտի կորստի վնասը գնահատվել է 10,4 մլրդ դոլար։