Monday, 06 07 2026
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»

Քըլըչի շնորհակալությունն ու Հայաստանի քայլի քաղաքական առանցքը

Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը թվիթերյան գրառում է ուղղել իր հայաստանցի գործընկեր Ռուբեն Ռուբինյանին և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, նրանց շնորհակալություն հայտնելով Թուրքիայում աղետալի երկրաշարժի առիթով ցուցաբերված փրկարարական ծառայության և մարդասիրական բեռների համար, ասելով, որ միշտ կհիշի Հայաստանի «առատաձեռն» օգնությունը: Ինչ քաղաքական նշանակություն է ունենալու Քըլըչի հիշողությունը, անշուշտ դեռ հարց է:

Թուրքիային ցուցաբերած օգնությունն ինչպես հայտնի է Հայաստանում առաջացրել է խիստ իրարամերժ ու ծայրահեղ գնահատականներ ու դիրքորոշումներ, և դրանք հնչում են առ այսօր: Այդ տարբեր, և հաճախ սուր քննադատական դիրքորոշումներն ու գնահատականները միանգամայն օբյեկտիվ և հիմնավոր են, ու ի վերջո բխում են ոչ միայն պատմությունից, այլ նաև Հայաստանի և Արցախի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունից: Մյուս կողմից սակայն, առկա աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իրողությունները ստիպում են, որպեսզի Հայաստանը կարողանա գնահատել իրավիճակը առավելագույն սառնությամբ, առաջնորդվելով ոչ թե արդեն տեղի ունեցածի հանդեպ վերաբերմունքի, այլ հնարավոր տեղի ունենալիքի, հնարավոր մարտահրավերների ու ռիսկերի կանխարգելման համար անելիքի տրամաբանությամբ: Իսկ այստեղ Թուրքիայի հետ շփումների պարագան այդ անելիքի կարևոր մասն է, օգտագործելով դրա համար հնարավոր ռացիոնալ առիթներն ու խողովակները: Եվ, եթե անգամ այս դեպքում գործ ունենք մարդկային կյանքեր խլող ողբերգական առթի հետ, այդուհանդերձ դա ևս պետք է դիտել հնարավորություն՝ այդ թվում առավել ևս այն անելիքի շրջանակում, որի նպատակը պետք է լինի ռեգիոնալ առումով այսպես ասած «մարդածին սպառնալիքները» զսպելու և դրա հետևանքով նոր զոհերի չունենալու հրամայականը: Ասել, թե Թուրքիայի ուղղությամբ աշխատանքը բավարար է դրանից զերծ լինելու համար, կլինի ծայրահեղ մոլորություն: Բայց, վրիպում կլինի մտածելը, թե հնարավոր է այդ աշխատանքում «բաց թողնել» թուրքական ուղղությունը:

Միևնույն ժամանակ, թերևս մոլորություն է նաև այն, թե ողբերգական առիթով Հայաստանի օգնությունը և ցավակցությունը այդ ուղղությամբ հաշվենկատ գործողություն է: Բոլորովին, բնական աղետի մարդկային ցավի վրա հաշվարկ անելը թերևս հնարավոր չէ: Ու նաև բարոյական չէ:

Հայաստանի քայլն անշուշտ ոչ միայն մարդասիրական է, այլ նաև քաղաքական, դիվանագիտական, անկասկած, քանի որ ժամանակակից աշխարհում քաղաքականություն ասվածը առավել քան հիբրիդային երևույթ է բոլոր երկրների պարագայում: Բայց, Հայաստանի քայլի քաղաքական առանցքը հենց մարդասիրական արժեհամակարգային բաղադրիչի ընդգծումն է, որպես հայաստանյան պետական քաղաքականության առանցքային հատկանիշ:

Հայաստանը ունի դիվանագիտական-քաղաքական ռեսուրսի բավականին համեստ գործիքակազմ, ու այդ համեստությունն առավել քան կարևոր է դարձնում այդ քաղաքականության ընդհանուր նկարագրում արժեհամակարգային բաղադրիչի նշանակությունը՝ ընդհանրապես, որպես միջազգային ասպարեզում հայկական քաղաքականության այցեքարտ ու դրանով հանդերձ նաև որոշակի փաստարկային անկյունաքար: Հայաստանը Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժի ողբերգական առիթով իր գործողություններում դրսևորում է ոչ թե պարզունակ քաղաքական հաշվարկ, այլ իր պետական քաղաքականության այցեքարտային-անկյունաքարային բաղադրիչը՝ մարդասիրական արժեքները, որոնք դնում է ընթացիկ քաղաքական հարցերի և խնդդիրների բուրգի գագաթին: Սա ունի կարևոր նշանակություն, որքան էլ պետք է իհարկե զերծ լինենք դրա բացարձակ նշանակալիության պատրանքից: Այդուհանդերձ, այդ հանգամանքն է թերևս Հայաստանի քայլի հիմքում, և հետո միայն մնացյալ ասպեկտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում