Պակիստանում ջրհեղեղները խլել են մոտ 100 մարդու կյանք: Այս մասին հայտարարել է Աղետների հետևաքնների վերացման Պակիստանի ազգային վարչության ղեկավար Զաֆար Քադիրը` ասելով, որ հիմնական վնասը հասցվել է Սինդ և Փենջաբ նահանգներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նրա խոսքերով` աղետից տուժել է մոտ 8 միլիոն բնակչություն, ավելի քան 200 հազարը տարհանվել են աղետի գետուց: Բոլոր տուժածները տեղակայվել են հատուկ վրանային ճամբարներում, նրանք ստանում են բժշկական օգնություն և սնունդ: Ջրհեղեղների պատճառ են դարձել չդադարող անձրևները, որոնց հետևանքով գետերը դուրս են եկել ափերից` ջրի տակ թողնելով բազմաթիվ բնակավայրեր: