Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»

«Թեժության զգացում» և Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույց

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների, այլ նաև պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը: Դրա ընթացքում, ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, քննարկվել են երկկողմ գործակցության ու ռեգիոնալ անվտանգության առնչվող հարցեր: Մանրամասներ հայտնի չեն, սակայն անկասկած է, որ քննարկվելիք հրատապ թեմաների պակաս լինել չի կարող: Հեռախոսազրույցի հանգամանքը անշուշտ ուշագրավ է արտգործնախարարների մակարդակով հեռախոսազրույցին զուգահեռ, նաև այն ֆոնին, որ Երևան էր ժամանել ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը:

Դժվար է միարժեք ասել, արդյո՞ք Պապիկյան-Շոյգու և Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցները, որ տեղի են ունեցել փետրվարի 10-ին, ունեն բովանդակային ուղիղ կապ, թեև անկասկած է, որ չեն կարող չունենալ ընդհանուր թեմաներ և կետեր: Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարի և ՌԴ նրա գործընկերոջ հեռախոսազրույցի հանգամանքը առավել ուշադրություն գրավում է թերևս նաև այն հայտարարության ֆոնին, որ անցնող շաբաթ Երևանում արեց Արարատ Միրզոյանը, որը վերադառնալով Բեռլինից՝ Երևանում ընդունել էր Խորվաթիայի արտգործնախարարին: Միրզոյանը հայտարարեց, որ չնայածծ  Երևանի կառուցողական ջանքերին իրավիիճակը ռեգիոնում բավականին լարված և փուխ է, ու «կա թեժացման հավանականության զգացում»:

Չի բացառվում, որ Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ խոսել է հենց այդ «զգացումի» թեմայով, գուցե կոնկրետ ակնկալիքների, գուցե նաև պարզապես հասկանալու համար, թե այդպիսի ռիսկերի պարագայում Երևանը ՌԴ ինչ աստիճանի աջակցության կարող է ապավինել: Հատկապես, որ լարվածության և թեժացման նոր փուլի նկատելի շեմին է հայտնվում իրավիճակը Ուկրաինայում և բարդ է ասել, թե այդ հանգամանքը ինչ «հակազդեցության» կբերի Կովկասում, որը անկասկած դիտարկվում է Ռուսաստանի հանդեպ ճնշման գոտի: Եվ բարդ է ասել, թե ինչ աստիճանի կամ ինչ բնույթի ճնշման սցենարներ կարող են խաղարկվել, եթե ուկրաինական ուղղությամբ Ռուսաստանին զսպելու համար: Միաժամանակ, անկասկած է, որ քաղաքական անցուդարձը երբեք չի պարունակում միագիծ  տրամաբանություն և Հայաստանի ու ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը թերևս ուշադրության արժանի է նաև այն հայտարարությունների ֆոնին, որ դրա նախօրեին Երևանում արել էր Իրանի Հանրապետության դեսպանը: Նա հայտարարել էր, որ Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա ոչ մի միջանցք, միևնույն ժամանակ ասելով, որ Թեհրանն ու Երևանը այդ հարցերում պետք է լինեն նախաձեռնողական, և ոչ թե սպասեն, որ ինչ որ մեկը կատարի ինչ որ գործողություններ, որին հետո արձագանքեն: Ինչ նկատի ունի Իրանի դեսպանը և արդյո՞ք «թեժության հավանակության զգացում» ունեցող Երևանը փորձոււմ է հասկանալ ՌԴ կարողության և հնարավորության աստիճանն և ձևավորել հարկ եղած դեպքում Իրանի հետ կանխարգելիչ քայլերի հնարավորությունը: Խոսքն իհարկե որևէ դեպքում կանխարգելիչ  որևէ ռազմական գործողության մասին չէ, այլ պաշտպանական որոշակի գործակցության, որի առաջարկ Թեհրանից Երևան եղել է դեռևս նախորդ տարի էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում