Հայ փրկարարների Թուրքիա մեկնելու փաստը շահարկման լայն առարկա դարձավ հասարակության որոշ շրջանակներում։ Պսևդոազգայնականների մի զանգված էլ հրճվելով մարդկային ողբերգության վրա, անեծքներ հնչեցրեցրին Թուրքիայում գտնվող մեր փրկարարների հասցեին։ Տեղի ունեցած մառազմատիկ երևույթի ֆոնին հարկ ենք համարում անել մի քանի կարևոր դիտարկում։ Այս օրերին հայկական միանգամից 4 թիմեր՝ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», «Ալաշկերտը», «Ուրարտու-2»-ը և Գյումրիի «Շիրակը» ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում։ Ավելին, ավերիչ երկրաշարժը որևէ կերպ չի խանգարել հայկական թիմերին և նրանք շարունակում են հավաքը անցկացնելով նաև ստուգողական հանդիպումներ։ Նշենք, որ հայկական թիմերը Թուրքիա են մեկնել անթաքույց նախապես հայտարարելով հավաքի և նախատեսված ընկերական հանդիպումների մասին։ Այստեղ հարց է ծագում, ինչո՞ւ պսևդոազգայնականները չեն փնովում թիմերին, մարզիչներին, ֆուտբոլիստներին և վերջապես ակումբների ղեկավարներին։ Ինչո՞ւ պսևոդոազգայնականները առաջ չեն քաշում այն թեզը, ըստ որի Թուրքիայում հայկական թիմերի ծախսած հարյուր հազարավոր դոլարներով թշնամին զենգ է գնելու և սպանելու հայ զինվորներին։
Չմոռանանք, որ տարիներ առաջ շրջանառության մեջ էր դրվել այն թեզը, որը գնելով թուրքական ապրանքներ մեր հայրենակիցները ակամայից ավելացնում են թշնամու ռազմական բյուջեն։ Մասնավորապես, թուրքական ապրանքների գնումներից գոյացած միջոցներով թուրքերը զենք են գնում և այն փոխանցում են ադրբեջանցիներին որպեսզի նրանք էլ սպանեն հայերին։ Նշենք, որ այս օրերին էլ թուրքական ապրանքների խանութներում հերթեր են գոյանում։ Այս հանգամանքը ևս չգիտես ինչու վրիպել է պսևոդոազգայնականների ուշադրությունից։ Վրիպել է թերևս այն պատճառով, որ փրկարարներին անիծող անձինք մեծ հավանականությամբ թուրքական ապրանքների հերթերի շարքերում են։ Գնանք ավելի հետ։ Ուղիղ մեկ տարի առաջ ֆուտբոլային ընտանիքում քննարկման առարկա էր դարձել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» համագործակցությունը թուրքական կողմի հետ։ Մասնավորապես, հունվարի վերջին «Ալաշկերտը» հանդես էր եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավոր է դարձել բուքմեյքերական շուկայում հայտնի թուրքական Masbet ընկերությունը։ Ամիսներ շարունակ թուրքական ընկերության տարբերանշանով երևանյան թիմը մասնակցեց Հայաստանի առաջնությանը։
Marsbet-ի հետ պայմանագիր կնքելուց հետո էլ «Ալաշկերտը» ուսունամարզական հավաքի մեկնեց Թուրքիա, որտեղ անցկացրեց ընկերական հանդիպումներ։ Այս իրողությունը ևս վրիպել էր պսևդոազգայնականների ուշադրությունից։ Նշենք, որ «Ալաշկերտը» անցյալ տարի չէր հայտարարել Թուրքիա մեկնելու մասին։ Ավելին, անուղղակիորեն բացասական համարելով «Ալաշկերտի» Թուրիքա մեկնելու փաստը հայկայան մյուս թիմերը ձեմռային հավաքներն անցկացրին Միացյալ Արաբական Էմիրություններում, Սոչիում և այլ վայրերում։ «Ալաշկերտն» առաջին ակումբն էր, որը 44-օրյա պատերազմից հետո ուսումնամարզական հավաք անցկացրեց Թուրիքայում։ Այսօր արդեն միանգամից 4 թիմեր անթաքույց մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվում են Բելեկում։
Իսկ թե ինչու են պսևոդազգայնականների թիրախում հայտնվել հենց փրկարարները կարծում ենք պարզ է։ Քաղաքական տեսանկյունից հնչեղ որոշումը թերևս լավագույն առիթն է կեղծ օրակարգ ստեղծելու և հասարակության որոշ շերտերի վրա ներազդելու համար։ Բերված փաստերը ցավոք վկայում են, որ մեր երկրում պսևդոազգայնականները գրազանցում են իրական ազգայնականներին։









































