Թուրքիայում պաշտոնական տվյալներով զոհերի թիվը մոտենում է 15 հազարի սահմանին, վիրավորների թիվը կրկնապատկվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Վերջինիս խոսքով`այս ծանր իրավիճակում Թուրքիան դիմագրավում է աղետին. «Թուրքական զինյալ ուժերը և նույնիսկ նախագահի արարողակարգի ինքնաթիռները աշխատում են աղետի գոտու համար»:
Գոչունյանը նշեց, որ Դիարբեքիրում հայտնի հայ երգչուհու կորուստը պատրիարքարանը դեռ չի հաստատում. «Թուրքիայի հայ համայնքում խոսվում է 13 հայ զոհերիի մասին, հնարավոր է փլատակների տակից ևս հայտնաբերվեն»:









































