Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

Աշխարհի դպրոցների գրեթե մեկ երրորդում հասանելի չէ անվտանգ խմելու ջուր. ՅՈՒՆԵՍԿՕ

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցական սննդին և դպրոցականների առողջությանը՝ աշխարհում կրթական հաստատությունների գրեթե մեկ երրորդում անվտանգ խմելու ջրի բացակայության պայմաններում: Համապատասխան զեկույցը՝ «Պատրաստ սովորելու և զարգանալու. առողջությունը և սնունդն ամբողջ աշխարհի դպրոցներում», հրապարակվել է այսօր: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Այսպես, 584 միլիոն երեխա դպրոցներում ունի խմելու ջրով ապահովման հիմնական ծառայությունների սահմանափակ հասանելիություն կամ ընդհանրապես զրկված է դրանից: Այդ երեխաներից 5-ից 2-ն ապրում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Ու թեև աշխարհի գրեթե բոլոր երկրներն ապահովում են դպրոցական սնունդ, ըստ գնահատումների՝ 73 միլիոն առավել խոցելի երեխաներ նախկինի նման չեն օգտվում դպրոցական սննդի այդ ծրագրերից», – հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Միջազգային կազմակերպությունում ընդգծել են, որ սննդի ապահովումը և աշակերտների առողջության հսկողությունը երեխաներին դրդում են ավելի ակտիվ հաճախել ուսումնական հաստատություն և մնալ այնտեղ:

Միայն սննդի հաշվին հաջողվում Է 8%-ով բարձրացնել հաճախելիությունը։ Սակայն չնայած այն բանին, որ կազմակերպության մեջ մտնող գրեթե բոլոր երկրները ներդրումներ են կատարում դպրոցական առողջապահության և սննդի ծրագրերում, այդ ներդրումներն «անհավասարաչափ են տարբեր տարածաշրջաններում և հաճախ անբավարար՝ կարիքների համեմատ», հայտարարում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

«Դպրոցականներն ամենից լավ սովորում են անվտանգ և առողջ դպրոցներում: Այնուամենայնիվ, չափազանց մեծ թվով ուսումնական հաստատությունների միջոցները չեն բավականացնում լավ առողջություն և բարեկեցություն ապահովելու համար, այդ թվում՝ խմելու ջրի հիմնական աղբյուրների և սանիտարական ծառայությունների համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և նրա գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանն աջակցել երկրներին դպրոցներում առողջապահության, սննդի և սոցիալական պաշտպանության բնագավառում ներդրումների հարցում, քանի որ երեխաներն արժանի են այնպիսի պայմանների, որոնցում նրանք կկարողանան լիովին բացահայտել իրենց ներուժը», – հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում