Thursday, 11 06 2026
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը

Ռուսաստանը և Հայաստանը պետք է հրաժարվեն կիսաբանդիտական կապիտալիզմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ ընդդիմության առաջնորդներից մեկը, Պառնաս «Ժողովրդական ազատություն» կուսակցության համանախագահ Վլադիմիր Ռիժկովը:


– Ռուսաստանում քաղաքական շրջանը մեկնարկել է, որտեղ գերակայող թեման դեկտեմբերին Պետդումայի և հետագայում էլ` 2012-ի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններն են: Ձեր կարծիքով՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում ինչպիսի՞ն են ժողովրդավարացման հեռանկարները Ռուսաստանում: Հնարավո՞ր են արդյոք «արաբական» սցենարները Ռուսաստանում:


– Ռուսաստանի «ընտրությունների» մասին լրջորեն խոսել հնարավոր չէ: Ռուսաստանը նավթային ավտորիտար պետություն է: Պուտինյան ավտորիտարիզմը ավելի մեղմ է, քան Մուբարաքինը, բայց ավելի խիստ, քան Ուգո Չավեսի վենեսուելյան «սոցիալիզմը»: Պուտինը և նրա կառավարող խումբը ուզուրպացրել են ողջ իշխանությունն ու երկրի բոլոր հիմնական ռեսուրսները և խիստ հսկողության տակ են պահում քաղաքական և տնտեսական բոլոր պրոցեսները: Վերահսկողության հիմնական գործիքը, ինչպես և խորհրդային ժամանակաշրջանում, հանդիսանում են հատուկ ծառայությունները, որոնք իրականացնում են մշտական հսկողություն, հետապնդումներ և սադրանքներ ընդդիմության նկատմամբ:


Խորհրդարանի ընտրություններին կարող են մասնակցել միայն յոթ կուսակցություններ`գրանցված Պուտինի կողմից: Նրանք մանրակրկտորեն ընտրված են և ինչ-որ կերպ նաև ստեղծված ռեժիմի կողմից` քաղաքական կյանքի և ժողովրդավարական իստիտուտների իմիտացիա կազմակերպելու նպատակով: Նման արհեստական «բազմակուսակցականությունը» թույլ է տալիս պահպանել Պուտինի և նրա «Եդինայա Ռոսիա» կուսակցության իշխանական մենաշնորհը: Մյուս կուսակցությունները խաղում են «պոտյոմկինյան գյուղի» դեր պուտինյան «սուվերեն դեմոկրատիայի» համար:


Ընդդիմադիր կուսակցությունները Ռուսաստանում չեն կարող գրանցվել և մասնակցել ընտրություններին: Վերջին տարիների ընթացքում ինը փորձ է եղել գրանցել նոր կուսակցություններ` բոլորը անհաջող: Վերջին օրինակը մեր` Ժողովրդական ազատության կուսակցության («Պառնաս») գրանցման մերժումն էր: Այս պատկերը լրացնում են հիմնականում ԶԼՄ-ներում իրականացվող գրաքննությունը, ընդդիմադիրների ձերբակալությունները, միտինգների դաժանաբար ցրումը, անգամ նման՝ ծաղրանկար հիշեցնող «ընտրությունների» զանգվածային կեղծումը:


Պուտինը իշխանության ղեկին է արդեն 12 տարի, և այդ տարիների ընթացքում տնտեսությունը դարձել է է՛լ ավելի պարզունակ, աճել են կոռուպցիան և սոցիալական անհավասարությունը: Հասարակության մեջ աճում են հոգնածությունը և դժգոհությունը: Պուտինի, Մեդվեդևի, «ԵՌ»-ի վարկանիշը շարունակաբար նվազում է և աճում է փոփոխությունների պահանջը: Վաղ թե ուշ՝ խնդիրները ժողովրդավարական ճանապարհով լուծելու հնարավորության  բացակայության պայմանները ժողովրդի մի մեծ զանգվածի դուրս կբերեն փողոց: Ռուսաստանում աճում է «նարնջագույն հեղափոխության» հավանականությունը: Անձամբ ես կարծում եմ, որ իշխանության նկատմամբ վստահության բացակայության սուր ճգնաժամը վրա կհասնի արդեն եկող` 2012թ.-ին` խորհրդարանական և նախագահական կեղծված ընտրությունների ֆոնին: Ընդդիմացող հատվածի հիմնական մասը կլինեն ակտիվ քաղաքային շերտերը, որոնք այսօր զրկված են քաղաքական ներկայացուցչությունից:


– Քաղաքականապես անհանգիստ են նաև հետխորհրդային երկրները: Այդ երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարացման ինչպիսի՞ ապագա եք տեսնում: Ինչպե՞ս կազդեն Ռուսաստանի ներքաղաքական գործընթացները հետխորհրդային երկրների վրա:


– Հայաստանը հիվանդ է մի շարք հիվանդություններով, որով տառապում է նաև Ռուսաստանը, մասնավորապես` հարստության և իշխանության գերկենտրոնացում, երկրի բաժանում մի քանի օլիգարխ քաղաքական գործիչների միջև, կոռուպցիա, մոնոպոլիա քաղաքականության և տնտեսության մեջ: Հետխորհրդային շատ երկրների ղեկավարներ ցանկանում են նմանվել Պուտինին և նրա համակարգին, քանզի այդ համակարգը ճանապարհ է բացում անվերահսկելի հարստացման և անպատասխանատվության համար: Ցավոք, այսօր այդ ճանապարհով փորձում է գնալ Վ. Յանուկովիչը Ուկրաինայում` ձերբակալելով իր գլխավոր քաղաքական մրցակցին` Տիմոշենկոյին: Ավտորիտար ռեժիմը վաղուց հաստատվել է Բելառուսում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում և Տաջիկստանում: Պուտինը մշտապես և բաց աջակցում է իր էությանը մոտ ավտորիտար ռեժիմներին: Օրինակ՝ այժմ նա Ասադի կողմնակիցն է Սիրիայի հարցում, ինչպես նաև մինչև վերջ Քադաֆիի կողմից էր: Մի խոսքով, քանի դեռ Մոսկվայում ղեկին ավտորիտար իշխանություն է, հետխորհրդային տարածքի ժողովրդավարական համակարգերին Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել պետք չէ:


– Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս են դասավորվում Ռուսաստանի և Արևմուտքի` ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերությունները, ինչպե՞ս կզարգանան այդ հարաբերությունները և ինչպե՞ս կանդրադառնան հետխորհրդային երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի վրա:


– Պուտինի օրոք Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները զարգացել են գրեթե դաշնակցայինից մինչև գրեթե բրեժնևյան` «սառը պատերազմի» ոգով: Վերադարձել են գլոբալ հակամարտության տարրերը` հատկապես հետխորհրդային տարածքում, և անգամ սպառազինությունների մրցավազքը: Ռուսաստանի նոր քաղաքականության էությունը առաջադրվել է Պուտինի կողմից նրա հայտնի «Մյունխենյան ճառում»:


Հայաստանի համար սա բարդ իրավիճակ է: Անվտանգության երաշխիքները և տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, միևնույն ժամանակ, մեծ նշանակություն ունեն նաև հարաբերությունները  Եվրամիության, ԱՄՆ հետ, այդ թվում՝ նաև «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Յուրաքանչյուր կողմ ցանկանալու է իր օգտին փոխել հավասարակշռությունը: Հայաստանին անհրաժեշտ է մեծ վարպետություն և համբերություն, որպեսզի անընդհատ գտնի «ոսկե միջինը»:


– Ձեզ՝ որպես քաղաքական գործչի, բավարարո՞ւմ է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների մակարդակը, ձևը և բովանդակությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համաձայն վերջին հայ-ռուսական պայմանագրի Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է և մեր տարածքում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ: Իդեալական առումով, ինչպիսի՞ն եք պատկերացնում այդ հարաբերությունները:


– Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, առկա հարաբերություններն արտացոլում են մեր երկու երկրների օբյեկտիվ ռազմավարական հետաքրքրությունները: Կտրուկ փոփոխությունները կվնասեին այդ հարաբերություններին: Սակայն իդեալական առումով, ցանկալի էր առավել խորը և արդյունավետ տնտեսական համագործակցությունը, բայց դրա համար և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը պետք է հրաժարվեն մոնոպոլիաներից, կիսաբանդիտական կապիտալիզմից, պետք է բացեն շուկան, ստեղծեն ապահով երաշխիքներ սեփականության և ներդրումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում