Saturday, 01 04 2023
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը․ ԱՆ
«Այս տարի շինարարության ոլորտում գրանցվել է բարձր աճ»․ Վահան Քերոբյան

Խանդանյանը մատնանշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրատապ անելիքները

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը հանձնաժողովի և ընդհանրապես խորհրդարանական դիվանագիտության այսօրվա հրատապ անելիքներից է համարում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի առավել ակտիվ հասցեագրումը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենադարձման, անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման հարցերը: Խանդանյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից: Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքն ու արտաքին քաղաքականությունն առավել ընկալելի ու տեսանելի դարձնելու համար կարևոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը և այդ հարցում լինել առավել նախաձեռնողական»,-ասաց Խանդանյանը:

Այս առումով նա շատ կարևորեց համագործակցության բոլոր ձևաչափերի գործարկումը՝ բարեկամական խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:

Խանդանյանն ընդգծեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր պատասխանատվության բաժինն ունի նաև կառավարության վարած արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողության համար: Այս համատեքստում չափազանց կարևորեց կառավարության գործընկերների, ԱԳՆ-ի հետ համագործակցությունը: Նա վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում մշտապես կապի մեջ է լինելու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ փոխանցելու Հայաստանի դիրքորոշումները, ուղերձներն ու մտահոգությունները:

Խանդանյանը խոսեց հանձնաժողովի և ընդհանրապես խորհրդարանական դիվանագիտության այսօրվա հրատապ անելիքների մասին: «Առաջին հերթին առավել մեծ ակտիվությամբ անհրաժեշտ է հասցեագրել Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքի արգելափակման և ԼՂ-ի շուրջ 2 ամիս շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը՝ հիմք ունենալով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և 2022թ դեկտեմբերի 14-ին ընդունված ԱԺ հայտարարության ուղերձները»,-ասաց Խանդանյանը:

Նա նկատեց, որ այս հարցով մի շար խորհրդարաններ և խորհրդարանական հարթակներ հանդես են գալիս հասցեական գնահատականներով և բանաձևերով, սակայն այս աշխատանքը բավարար կլինի միայն այն ժամանակ, երբ խնդիրը լուծվի, այսինքն՝ երբ ԼՂ-ն ապաշրջափակվի:

«Հաջորդը Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման և հայրենադարձման, անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման հարցերն են՝ հաշվի առնելով այս խնդիրների նրբությունն ու բարդությունները: Միջազգային մեր շփումներում անհրաժեշտ է նաև շարունակաբար խոսել 2021 և 2022 թթ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և օկուպացնելու, թույլ տրված ռազմական հանցագործությունների և հետևանքների մասին»,-ասաց Խանդանյանը:

Այս հարցերն ամբողջությամբ չեն սպառում արտաքին քաղաքական օրակարգը: Իսկ հանձնաժողովի և խորհրդարանական դիվանագիտության առավել լայն օրակարգը Խանդանյանը համարում է ՀՀ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, երկրի շահերի և առաջ եկած մարտահրավերների ներկայացումն ու առաջ մղումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում