Gem Diamonds Limited ընկերությունը հայտարարել է, որ Լեսոտոյի Լեթսենգ հանքավայրում հայտնաբերել է հսկայական ադամանդ: Ադամանդը կշռում է 553 կարատ, այն արդեն ուսումնասիրվել է բելգիական Անտվերպեն քաղաքի փորձագետների կողմից:
Քաշով այն 15-րդն է, որ երբևէ հայտնաբերվել է աշխարհում: Ամենախոշոր ադամանդը հայտնաբերվել է հարավային Աֆրիկայում 1905 թ.: Այն կշռում է 3105 կարատ: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը: