ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով կամ անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով միջնորդությունը մերժելու որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը: