Monday, 15 06 2026
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Պետք է սովորենք ապրել երկրաշարժի հետ․ չպետք է խուճապի մատնվել

Փետրվարի 6-ին, գիշերը,  7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է գրեթե 1600-ի։

Թուրքիայի երկրաշարժերը տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում՝ Միջերկրական ծովից ոչ հեռու՝ Սիրիայի սահմանին։ Սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը նշում է, որ ՀՀ տարածքից բավականին հեռու է էպիկենտրոնը, և այս առումով Հայաստանին անմիջական որևէ վտանգ չի սպառնում։ Բացի այդ, չկա տեղեկատվություն, որ Հայաստանի որևէ բնակավայրում մարդիկ ինչ-որ բան զգացել են։

Պետրոսյանի խոսքով՝ ակտիվ է նաև Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում գտվող Խոյի օջախը․ այն գտնվում է Իրանի տարածքում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու։

«Դա շատ ավելի մոտ է ՀՀ-ին, և կոնկրետ ամենաուժեղ երկրաշարժի էպիկենտրոնի հեռավորությունը Սյունիքում մոտ 120 կմ է, Երևանից՝ 190 կմ։ Բնականաբար, Սյունիքում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում՝ 2-3 բալ, այն էլ ոչ բոլորը զգացին, միայն առանձին հատվածներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը։

Նրա գնահատմամբ՝ ճիշտ չէ ասել, որ մեր շենքերը սեյսմակայուն չեն․ մի մասը սեյսմակայուն է, հատկապես վերջին տարիներին հետխորհրդային Հայաստանում կառուցված շենքերը․

«Խորհդրային Միության փլուզումից հետո մենք սեյսմակայունության մեր հայրենական նորմերը ստեղծեցին, որտեղ վտանգվածությունը երկու բալով ավելի բարձր է, քան խորհրդային տարիներին հաշվարկված վտանգի աստիճանը ՀՀ-ի համար, հետևաբար այս երկու բալ ավելը նշանակում է, որ հետխորհրդային տարիների ընթացքում կառուցված շենքները պետք է լինեն ավելի սեյսմակայուն, քան նախկինում եղել են։ Ինչ վերաբերում է խորհրդային տարիներին կառուցված շենքներին, այո՛, կառավարությանը, հատկապես քաղաքապետարանին հայտնի են երրորդ կարգի վթարային շենքները, որոնք հիմնականում կառուցված են Աջափնյակ թաղամասում, և ըստ ֆինանսական հնարավորության՝ շենքերի մի մասն ամրացվում է և ըստ նպատակային մոտեցման՝ շենքների մի մասը քանդվում է, նորերն են կառուցվում։ Այնպես որ այդ խնդրին ուշադրություն դարձվում է՝ ըստ մեր ֆինանսական հնարավորության»,-ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ մենք ապրում ենք սեյսմակայուն երկրում, և մենք պետք է սովորենք ապրել երկրաշարժի հետ, իսկ առաջին հերթին դա նշանակում է, որ խուճապի չպետք է մատնվել։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկրաշարժը՝ որպես բնական երևույթ, չառաջացնի ավերվածություններ, մարդկային զոհեր, ենթակառուցվածքի վնասում, քայքայում և այլն։ Սա պետք է լինի մեր մոտեցումը, և մենք պետք է ապրենք երկրաշարժի հետ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ բնական երևույթ կոչված երկրաշարժը, որը հնարավոր չէ կանխարգելել, հնարավորինս քիչ վնաս պատճառի, եթե այն տեղի ունենա»,-հավելեց սեյսմոլոգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում