Wikileaks-ը հրապարակել է 2008թ-ի դեկտեմբերի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված փաստաթղթերից մեկը, որտեղ մասնավորապես ասվում է այն մասին, որ
Երևանի կենտրոնում գտնվող երկու հյուրանոցներ` հայ-ամերիկյան սեփականություն հանդիսացող Marriott Armenia-ն և իտալական Congress-ը վկայում են այն մասին, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար ճնշումների են ենթարկվել:
ԱԱԾ-ն ստիպում էր հյուրանոցներին վարձակալական հիմունքներով քաղաքական բնույթի հավաքներ կազմակերպելու համար օտարերկրյա կազմակերպություններին տարածք չտրամադրել: Խոսքը վերաբերում է 10-12 նման միջոցառումների մասին, որոնք պետք է կայանային 2008թ-ի Մարտի է 1-ից հետո:
Բրիտանական մշակութային կենտրոններից մեկը հայտարարել է, որ նման ճնշումների չի ենթարկվել, սակայն չի բացառվում, որ համապատասխան զգուշացում ստացել է կենտրոնի տնօրենը: Հայաստանի ԱԱԾ-ն ճնշումներ է գործադրել օտարերկրյա այն կազմակերպությունների վրա, որոնք կոչ են արել ապահովել խոսքի ազատությունը և ճնշումների չենթարկել ընդդիմադիրներին:








































