Monday, 06 05 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող

Հոսքը դեպի ՌԴ նվազել է․ Մոսկվան միգրանտների նկատմամբ շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում

2018 թվականից մինչ օրս մոտ 120 հազար ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի միգրացիոն մարմինները:

Այս առնչությամբ, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «ՌԴ միգրացիոն կայքում միայն թվերն են հրապարակվում, նշվում է, որ այսքան ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն, իսկ թե դա մարդ է, որը իր ընտանիքով է ստացել, թե երեխայի հիմքով ծնողն է ստացել կամ ծնողի հիմքով անչափահաս երեխան, ոչ մի տեղ չի երևում։

Անկախությունից ի վեր մենք ունենք այդ հոսքը, պարզապես թվայնացրել են բազաները և համացանցում ամեն բան պարզ երևում է։ Պատերազմից հետո ևս մեկ պատճառ է առաջացել անվտանգայինը, թե ինչու են գնում, բայց այսօր ՌԴ-ն ավելի վատ վիճակում է, քանի որ Ռուսաստանում, երբ քեզ տանում են ճակատ, դու չգիտես ում համար ես կռվում և ինչի համար: Այնպես չէ, որ հիմա ՌԴ-ում անվտանգային վիճակն ավելի լավ է»:

Բեժանյանի խոսքով, ՌԴ քաղաքացիություն ստանալը երկար պրոցես է, և եթե դու չունես հեշտացված կարգով քաղաքացիություն ստանալու հիմքեր, ամբողջական գործընթացը տևում է 8 ամսից մինչև երեք տարի. «Եթե դու ունես ՌԴ քաղաքացիություն ունեցող երեխաներ, ավելի արագ ես ստանում, կամ եթե ՌԴ դիպլոմ ունես, կամ ապացուցում ես, որ քո մայրենի լեզուն ռուսերենն է, էլի հնարավոր է»:

Նա նկատեց, որ ակնկալվում էր, որ 2018-ից հետո այլ պրոցես պետք է լինի, բայց այս ընթացքում ևս Հայաստանն ունեցել է արտագաղթ. «Բոլորովին լավ չէ, որ շարունակում ենք ունենալ արտագաղթի այդ բարձր տեմպը: ՌԴ մեկնող միգրանտների թվով Հայաստանը բավականին ցածր տեղ է զբաղեցնում, մենք այդ ամբողջ միգրացիոն հոսքերի մեջ 3-3,5 տոկոս ենք կազմում: Պատկերացրեք, որ վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիություն ստացողների թվով նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում մենք երրորդ տեղն ենք զբաղեցնում: Նաև քաղաքացիություն ստացողների թվում ենք երրորդ տեղում, ինչը լավ չէ, այն դեպքում, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մարդիկ գերադասում են ստանալ քաղաքացիություն։ Իհարկե, Ուկրաինայում պատերազմից հետո այդ քաղաքացիությունը ոմանց համար դարձավ բեռ կամ չարիք, բայց դա մարդու ընտրությունն է։ Ունենք այն ինչ ունենք»,-ընդգծեց Բեժանյանը:

Հարցին, թեձ րայդոք ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դադարել է հոսքը դեպի Ռուսաստան, նա պատասխանեց. «Պատերազմից հետո հոսքը դադարել է թե ոչ, պարզ կլինի փետրվարի կեսին, դեպի ՌԴ հոսքերը ընդհանրապես նվազել են, բայց այնպես չէ, որ դադարել են: Հոսքերը նվազել են ոչ միայն պատերազմի և տնտեսության հետևանքով, այլ ուղղակի որովհետև Ռուսաստանը միգրանտների նկատմամբ շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում,  փորձում է կամավոր պայմանագրային սկզբունքով ուղարկել Ուկրաինա պատերազմի։ Մարդիկ միգրացիոն ծառայությունում թղթեր են ստորագրել ու չեն իմացել, որ ստորագրել են մի թղթի տակ, ըստ որի, պետք է արագ մեկնեն Ուկրաինա։ Ինչ կլինի այս տարի, չեմ կարող ասել։ Իհարկե հոսքերը կնվազեն, և չի բացառվում, որ նորից ՌԴ-ից հոսք լինի ԱՊՀ այլ երկրներ, որտեղ առանց վիզայի ռեժիմ է: Նրանք արդեն հայտարարել են, որ տղամարդկանց ելքը երկրից իրենց քաղաքացիների մասով սահմանափակվում է»,-ասաց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում