Tuesday, 21 03 2023
Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին
Իրանի փոխարտգործնախարարը կժամանի Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
Երևանյան մանևր, թե՞ քաղաքապետ «աշնանն են հաշվում»
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
15:12
ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը
Լավրովին և բոլորին պետք է պարկեշտ ձևով պատասխանենք՝ Ադրբեջանի կազմում լինելը կնշանակի հայաթափում. Դավիթ Բաբայան
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց
14:50
Ֆրանսիայում ցույցեր և ձերբակալություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը խուսափել է անվստահության քվեից
Գավառի թիվ 1 հիմն․ դպրոցի դասղեկը մեղադրվում է 2 աշակերտներին հարվածելու համար. գործը դատարանում է
14:40
Սի Ցզինպինը Պուտինին և Միշուստինին հրավիրել է Չինաստան
Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կստանա
14:37
Նավթի գներն աճել են- 20-03-23
Ռիսկերը պետք է կանխարգելել․ ԿԲ-ն կոչ արեց կողմ քվեարկել արտարժույթով վարկերը վերացնելու նախագծին
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ
Ոսկյա զարդերը կշարունակեն հարկվել ԱԱՀ-ով․ Արման Պողոսյան
14:20
Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու՝ ԵՄ-ի հայտարարությունը
Լավրովի վկայաբերած օրինակները երանելի կարող են թվալ, որովհետև սուբյեկտության բաղադրիչ կա
Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին․ Տիգրան Ավինյան
Լուրերի օրվա թողարկում 14:00
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը
13:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) շուրջ 426 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի ասածները հակասության մեջ են․ Մամիջանյան
13:30
Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին
2023թ․ հունվար-փետրվար ամիսներին տեղական արտահանումն աճել է 20,3 տոկոսով
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ. Կոնջորյանը՝ աշակերտներին
13:00
ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»

ՃՈ երեք տեսուչ ձերբակալվել է կոպիտ խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք վերցնելու համար

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել են մինչև 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:

30.01.2023 թ.-ին ՃՈ տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում