Լեհաստանը «Leopard» տանկերը Ուկրաինային կփոխանցի մի քանի շաբաթվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը: Նրա խոսքով՝ սկզբում ուկրաինացի զինվորականները պետք է վերապատրաստում անցնեն։
Իսկ ահա Գերմանիայից Կիևին տանկեր մատակարարելու համար կարող է պահանջվել մինչև երկու ամիս։ Գերմանիայի պաշտպանության նախարարը կարծում է, որ Ուկրաինան կարող է իրենցից տանկերը ստանալ մինչև մարտի վերջ։