Այսօր Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի բակում «Արցախը մեզ է կանչում պատասխանատվության և հանձնառության» կարգախոսով տեղի է ունեցել հանրահավաք։
Հանրահավաքի մասնակիցներին նախ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձի տեսագրությունն են ցուցադրել, ապա ելույթով հանդես է եկել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Սարգսյանը։ Ելույթ են ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Հնչել են կոչեր՝ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան», «Դեմք ենք թուրքական միջանցքին» և այլն։