Լաչինի միջանցքը փակող պետությունների խաղի իմաստը խաղաղապահներին միջազգային մանդատ ստանալու համար է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:
Ղուկասյանի կանխատեսմամբ՝ Լաչինի շրջափակումը շարունակվելու է տևական ժամանակ․ «Արևմուտքը իր բոլոր զեկույցներում նշում է, որ կատեգորիկ դեմ են ստատուս քվոյի ամրագրման: Պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն ընդունելի չէ ոչ ԵՄ-ի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ-ի համար: Ռուսաստանն ու Ադրբեջանը պայքարում են Արցախի ստատուս քվոն ֆիքսելու համար»: