Արցախում ի թիվս այլ խնդիրների, մեծ ծավալ են ստանում նաև տնտեսական խնդիրները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝Արցախում մարդիկ կորցնելով աշխատանքը՝ կանգնել են բարդ խնդիրների առաջ․ «Կտրոնային համակարգը 21-րդ դարում հիշեցնում է Խորհրային միության դժոխքը, բայց այս իրավիճակում փրկություն է: Ձվի ու կաթնամթերքի շուկայում կտրոնային համակարգը իրեն զգացնել է տալիս»: