Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝
2022թ.-ի նոյեմբերին տնտեսական աճը նվազել է մինչև 13.8%՝ հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերական գործունեության աճի տեմպի դանդաղմամբ։
Առևտրի բարձր աճը պայմանավորված էր դեպի Ռուսաստան ապրանքների վերաարտահանմամբ:
Նոյեմբերին գրանցվել է տարվա ընթացքում բյուջեի ամսական ամենաբարձր պակասուրդը՝ 73 մլրդ ՀՀ դրամ (տարեկան ՀՆԱ-ի 0.9%)։
Ֆինանսական հատվածի ցուցանիշները բարելավել են, իսկ վարկերը նոյեմբերին կրկին ընդլայնվել են։