Tuesday, 14 05 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս

Քննարկել միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը. Արցախի ՀԿ-ները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) 40 հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Հայտարարության մեջ նշված է. «Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ այնուհետև՝ նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդական դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու ուղիների որոնման գործում՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդգրկել են նաև այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա պիտի որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Սակայն 2020 թվականին, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ի չիք դարձրեց հակամարտության խաղաղ կարգավորման ողղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմամյա ջանքերը։

Վստահ ենք, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ Մերձավոր Արևելքի երկրներից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարյուրից ավելի հայ ռազմագերիների ապօրինի պահումը և ռազմական այլ հանցագործություններ դատապարտվել են մի շարք երկրների խորհրդարանների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից։

Օգտվելով միջազգային ասպարեզում առկա բարդ իրավիճակից և Արցախի Հանրապետության անկախության չճանաչված լինելուց՝ Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Արցախի ժողովրդի դեմ հերթական հանցավոր գործողությանը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակելով տրանսպորտային հաղորդակցությունը Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքով, որը Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին է։

Շրջափակումը խախտում է Արցախի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների, ինչպես նաև մի քանի տասնյակ հազարավոր կանանց և տարեցների իրավունքներն ու ազատությունները: Արցախի շրջափակման հետևանքով արդեն իսկ լուրջ խնդիրներ են ծագել դեղորայքային ու պարենային ապահովման գործում, երկիրը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։ Տրանսպորտային միջանցքի արգելափակման հետևանքով նաև դադարեցվել է լայնածավալ շինարարությունը, որն իրականացվում էր 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայի պատճառով իրենց տները թողած փախստականներին ու հարկադիր տեղահանվածներին բնակարանով ապահովելու նպատակով։

Ադրբեջանի իշխանություններն իրենց հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է կամ լրիվ բնաջնջում, կամ էլ Արցախի բնիկ ազգաբնակչության հարկադրում՝ լքելու իր մշտական բնակության վայրերը։

Թուրքիայի ղեկավարության պաշտոնական աջակցությամբ, Արցախի 120 հազար բնակիչների պատանդ վերցնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած պահանջները, որոնք կրում են քաղաքական ու շահադիտական բնույթ, ըստ միջազգային իրավունքի՝ հանդիսանում են միջազգային ահաբեկչության դրսևորման բարձրագույն ձև։

Թուրք-ադրբեջանական տանդեմի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է մինչև այսօր։ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների, Ռուսաստանի կոչերը և բացառապես քաղաքական գործիքակազմի կիրառումն անհրաժեշտ ազդեցություն չեն գործում էթնիկ հայերի դեմ նշյալ երկակի ցեղասպանական քաղաքականության վրա։

Հաշվի առնելով, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ի վիճակի չէ խոչընդոտելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին՝ խնդրում ենք Ձեզ քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ձեր ղեկավարած երկրներն ունեն մշտական անդամի կարգավիճակ, օժտված է բավարար միջազգային-իրավական հիմունքներով ու հնարավորություններով՝ անհրաժեշտ գործիքակազմի ամբողջական կիրառման համար՝ զսպելու Ադրբեջանին ցեղասպանական մտադրությունների իրականացումից և դադարեցնելու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող նրա հանցավոր գործողությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում