Տաջիկստանի ընդդիմադիր «Իսլամիստական վերածննդի կուսակցության» կենտրոնական շրջանի գլխավոր քարտուղար, հայտնի ընդդիմադիր Սաբզալի Շարիֆովը ավտովթարի զոհ է դարձել: Ինչպես հայտնում է Интерфакс-ը, ավտովթարի հետևանքով տուժել է նաև երկրի պառլամենտի ստորին պալատի պատգամավոր Սաիդումար Հուսեյնին, ում տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես հայտնել է նշված կուսակցության փոխնախագահը, Սաբզալին մեկնում էր երկրի շրջաններից մեկը` ընդդիմադիրների հետ հանդիպման, երբ նրա ավտոմեքենային դիմացից հարվածել է մեկ այլ մեքենա: