Sunday, 10 12 2023
09:15
Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը
Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարի ամենամեծ հիասթափության ռիսկը
ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա
Բացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ ուղերձ
Ապարանում, Արագածում, Աշոցքում և Ամասիայում ձյուն է տեղում
Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին
Իջևանում տեղի է ունեցել ՔՊ նիստ
Թուրքիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը
22:45
ԱՄՆ-ն Չինաստանից ետ է մնում նավատորմի շինարարության տեմպերով
Փրկարարները քարշակել են բեռնատարներ
22:15
Գերմանիան երկարաձգել է հսկողության ռեժիմը Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմանին
Դիլիջանում շահագործման հանձնվեց վերակառուցված մարզահամալիրը
Բաքուն «բանակցում է» ուժի դիրքերից. ինչպես արձագանքել նոր էսկալացիայի ակնարկին
Ծրագրավորողների շրջանում աճել է անպտղությունը. նոութբուքը դնում են ծնկներին
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
Մարիա՛, ինչո՞ւ է սիրտդ մրմռում մեր երկրի վրա. մեզ խաբել եք ու դեռ խաբելու եք
Իսկ Չարդախլուն ինքնորոշման իրավունք ունի՞
Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա
ՃՏՊ Դիլիջան քաղաքում․ կա տուժած
20:15
Շրի Լանկայի իշխանությունները կասեցրել են ուկրաինական զինված ուժերի համար վարձկանների հավաքագրումը
Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հումանիտար գոտուց հրթիռներ արձակելու մեջ
19:45
Բելգիայում հայկական կիրակնօրյա հերթական դպրոցը բացվեց
19:30
Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
19:00
Ռուսաստանը չպետք է հույսեր կապի Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման հետ․ Շոլց
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտներին
18:30
Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են
Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձը կալնավորվել է Հայաստանում
Ֆրանսիացիք ու հնդիկները եթե 1 տարի էլ մեզ զենք տան, էն իդիոտ ԿԳԲ-ի գեներալի տղան կվազի, կստորագրի
17:50
Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը

Գյուղատնտեսական գիտությունների գծով 2 տարի է` պաշտպանություն չի գրանցվում. մասնագետն անհանգստացնող միտում է նկատում

Բարձրագույն որակավորման կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին հաստատվել է 166 թեկնածուական: Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների ցուցանիշներից մի փոքր ավելին է: 2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147: Այսինքն՝ պաշտպանությունների գծով փոքր-ինչ ակտիվություն կա: Չնայած որոշակի ակտիվությանը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի կարծիքով ունեցած ցուցանիշը շատ քիչ է և այն չի գոհացնում:

«Տարիներ առաջ մենք տարվա կտրվածքով ունեցել ենք 500-ից ավելի հաստատված թեկնածուական: Իհարկե, չի բացառվում, որ այդ ցուցանիշը ուռճացված լինի, մեր գիտական պոտենցիալին համապատասխան չէ, սակայն այս 166-ն էլ մտահոգիչ է: Մենք գիտության ոլորտում սերնդափոխության հարցերը նման փոքր թվով թեկնածուականների հաստատման արդյունքում չենք կարող ապահովել: Շատ կարևոր է թեկնածուական կրթությունը գրավիչ դարձնելը »,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կարեն Քեռյանը:

Թեկնածուականների առնչությամբ 2022 թվականի առանձնահատկությունն այն է, որ այս անգամ պաշտպանությունները գրեթե հավասարապես բաշխվել են բնական և հումանիտար թևերում: Սովորաբար, հումանիտար թևում 20-30 տոկոսով ավելի թեկնածուական պաշտպանություններ են լինում:

2022 թվականին բնական գիտությունների թևում ամենից շատ թեկնածուական պաշտպանություններ եղել են մաթեմատիկական, տեխնիկական կենսաբանական գիտությունների գծով: Հումանիտար թևում ամենաշատ պաշտպանությունները եղել են տնտեսագիտական, բանասիրական, իրավական գիտությունների գծով:

Կան ոլորտներ, որտեղ բավական պասիվություն է, նույնիսկ զրո ցուցանիշ է գրանցվել: Դրանք են՝ գյուղատնտեսական, անասնաբուժական, դեղագործական, փիլիսոփայական, սոցիալական գիտությունները: Կարեն Քեռյանը նկատեց, որ գյուղատնտեսական ուղղվածությամբ ոչ վաղ անցյալում տարեկան 20 հաստատված թեկնածուական է եղել: Չնայած դրան՝ արդեն երկրորդ տարին է գյուղատնտեսական գիտությունների ուղղվածությամբ պաշտպանություն չի գրանցվում:

«Սա բավական անհանգստացնող պատկեր է: Եթե այսպես շարունակվի, ապա ունենալու ենք մասնագիտական լուրջ խնդիր: Կանգնելու ենք ցածր որակավորմամբ մասնագիտական խնդրի առաջ: Անհրաժեշտ է հասկանալ, թե որ ոլորտները պետք է վերցնել պետական հոգածության ներքո: Դա պետք է լինի բազմաշերտ, միայն ֆինանսավորումը բավարար չէ: Անհրաժեշտ է տարբեր մեխանիզմներ ներդնել ոլորտը գրավիչ դարձնելու համար»,-ասաց Կարեն Քեռյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում